11:12 08.03.2018
Պոլսո պատրիարքի փոխանորդի պաշտոնին Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի վերադառնալուց հետո Թուրքիայի իշխանությունները Հայկական համայնքին վերադարձրեցին Սանասարյան կալվածքը, ինչպես նաև Թուրքիայի Սահմանադրական դատարանը վերանայեց առաջին ատյանի դատարանի որոշումը և վերադարձրեց համայնքին Դիարբեքիրի եկեղեցու սեփականությունը: Շատերի համոզմամբ, պաշտոնական Անկարան այդ քայլով փորձում է ամրապնդել իր Աթեշյանի դիրքերը:
Հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը երբ այս հարցը ուղղել է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին, վերջինս նախ քմծիծաղ է տվել, հետո մի քանի վայրկյան դադար տվել, չկարողանալով թաքցնել շփոթմունքը՝ անակնկալ հարցից:
«Պետությունը իմ դիրքը ամրապնդելու համար այսպիսի քայլեր անելու կարիք չունի: Ես պետությանը Սանասարյան կալվածքի համար դատի տալու քաջություն ունեցա: Եթե ես պետության հետ լավ եմ, ինչու պետք է դատի տայի նրանց: Նախարարը ինձ հարցրեց, թե ինչու դատի տվեցի, ես էլ ասացի, որ պատրիարքարանը եկամուտ չունի ու պարտավոր եմ այդ քայլը անելու», վրդովված արձագանքել է արքեպիսկոպոսը՝ պնդելով, որ ոչ ոք չի գնահատում իր աշխատանքը ու փորձում են տարբեր խոսակցություններ տարածել վարկաբեկելով իր անունը:
Աթեշյանը Երկանյանի հարցին հարցով է հակադարձել, թե ով բացեց Աղթամարի եկեղեցին, ով վերանորոգել տվեց Տիգրանակերտի կիասվեր եկեղեցին, ով հայ երեխաներին դպրոց ուղարկելու հարց լուծեց:
«Ով է այդ մասին խոսում, գնահատում, բայց հարձակվում են: Մարդիկ իրենց հարցում լավ իրավաբան են, դիմացինի համար էլ շատ լավ դատավոր են՝ կդատեն»,- արձագանքել է Աթեշյանըч միաժամանակ պնդելով, որ սփյուռքը համայնքի շահերով հետաքրքրված չէ:
«Իմ անունը թող չգործածեն, Արամ Աթեշյանը միշտ բերաններում է՝ ծամոնի պես, թող իմ անունը չգործածեն, չանարգեն, մի քիչ գնահատեն: Այսքան գործ եմ արել , մի քիչ ծափահարություն եմ ուզում»,- վրդովված շարունակել է Աթեշյանը՝ խորհուրդ տալով Երկանյանին ուսումնասիրել պատրիարքարանի պատմությունն ու համոզվել, որ որևէ պատրիարքի ճակատագիր խաղաղ չի անցել:
«Մեր բախտն այս է»,- զրույցը եզրափակել է Պոլսո պատրիարքության ընդհանուր փոխանորդը:
16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին19:30 23.11.2024
Մերկելը կարծում է, որ իրեն «քավության նոխազ» են դարձրել ուկրաինական հակամարտության պատճառովԳերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ իրեն «քավության նոխազ» են դարձրել՝ կապված Ուկրաինայում հակամարտության սրման հետ։ Այդ մասին նա հայտարարել է Der Spiegel ամսագրին տված հարցազրույցում։ «Դա պարզապես զգացմունք չէ, դա իսկապես ճիշտ է», -ասել է Մերկելը, երբ նրան հարցրել են, թե արդյոք իրեն «քավության նոխազ» են դարձրել՝ հրաժարվելով աջակցել Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցելու […] ...
19:22 23.11.2024
Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետԹուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։ «Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը շաբաթ օրը՝ նոյեմբերի 23-ին, հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, նախարարները քննարկել են երկրների միջև երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները»,- ասել է դիվանագիտական աղբյուրը։ ...
19:11 23.11.2024
Ֆինլանդիայում օդաչուների գործադուլի պատճառով չեղարկվել է մոտ 300 չվերթՖիննական Finnair ավիաընկերությունը դեկտեմբերի 9-ի և 13-ի շուրջ 300 չվերթ է չեղարկել օդաչուների արհմիության գործադուլի պատճառով, հայտնում է Yle հանրային հեռուստաընկերությունը։ «Finnair-ը ստիպված է չեղարկել թռիչքները Ֆինլանդիայի օդաչուների միության (SLL) բողոքի պատճառով: Գործադուլի շրջանակներում օդաչուները թռիչքներ չեն իրականացնի դեկտեմբերի 9-ին և 13-ին: Ընդհանուր առմամբ, կիրականացվի 300 թռիչք»,-ասվում է հրապարակման մեջ։ Նշվում է, որ գործադուլի պատճառով […] ...
19:02 23.11.2024
Եվրախորհրդարանը Շոլցից պահանջել է Taurus հրթիռներ առաքել ԿիևԵվրախորհրդարանի (ԵԽ) նախագահ Ռոբերտա Մեցոլան Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին կոչ է արել թույլատրել գերմանական Taurus թեւավոր հրթիռների արագ առաքումը Կիև, գրում է Die Kronen Zeitung-ը։ Քաղաքական գործչի խոսքով՝ հրթիռների մատակարարումների վերաբերյալ այս դիրքորոշումը կիսում է նաեւ Եվրամիությունը։ «Կա լայն աջակցություն այս պահանջին: Տեսնենք՝ դաշնային ընտրություններից հետո կուրսի համապատասխան փոփոխություն կլինի՞»,- ասել է Մեցոլան։ Նա խոստովանել […] ...
18:50 23.11.2024
Շվեյցարիայի խորհրդարանի ամենամեծ կուսակցությունը դեմ է արտահայտվել Կիևին տրամադրվող օգնությանըՇվեյցարիայի խորհրդարանի ամենամեծ կուսակցությունը՝ «Կենտրոնի դեմոկրատական միությունը» (UDC), դեմ է Ուկրաինային ցանկացած նոր օգնության և այս երկրի քաղաքացիներին փախստականի կարգավիճակ տալու պայմանների խստացմանը, ասվում է քաղաքական ուժի կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Կոնֆեդերացիան միլիարդավոր ֆրանկներ է ծախսում պետական փողերից: UDC խումբը դեմ է Ուկրաինային տրվող բազմամիլիարդանոց նոր օգնությանը», – ասվում է փաստաթղթում: Կուսակցությունը պարզաբանել է, որ […] ...
18:38 23.11.2024
Հռոմի պապը կհանդիպի Մակրոնի հետՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կհանդիպի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, երբ պոնտիֆիկոսը կժամանի Կորսիկա դեկտեմբերի 15-ին։ Այս մասին հայտնում է BFMTV-ն։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ֆրանսիական կղզի այցի ընթացքում պոնտիֆիկոսը երկու ելույթ կունենա, ինչպես նաև պատարագ կմատուցի, որից հետո կտեսնի հանրապետության նախագահին։ Հրատարակության տվյալներով՝ սա կլինի Հռոմի պապի առաջին այցը Կորսիկա, իսկ երրորդը՝ Ֆրանսիա։ Նա արդեն եղել է […] ...