Հայկ Ալումյանը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի՝ դատարանում ունեցած ելույթից մի հատված – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Հայկ Ալումյանը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի՝ դատարանում ունեցած ելույթից մի հատված

17:40 16.08.2018

Դատարանը, նախքան կալանավորման հիմքերին անդրադառնալը, նախ անդրադառնում է պայմաններին, եթե պայմաններն առկա են, նոր անդրադառնում է հիմքերին: Այս մասին օգոստոսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը: Նրա խոսքերով՝ ՀՔԾ-ն առանց բացատրելու ասում է՝ դատարանն ապօրինություն է արել, ինչն, ըստ փաստաբանի, մարդկանց զգացմունքների վրա խաղալու, մանիպուլյացիայի մեթոդ է:

Ալումյանն անդրադարձավ փաստաբանների, այդ թվում՝ իր նկատմամբ հանրային ճնշումներին, նշեց, որ խնդիրը հետևյալն է՝ երբ գրոհում են պաշտպանին, ամենավերջին բառերն են ասում ու սպառնալիքներ, իր համար պարզ է լինում՝ դրանք ովքեր են, նրանց բառի արժեքն է հասկանում, դրա համար առանձնապես չի մտահոգվում, բայց նաև հասկանում է՝ իրենք դրանով ցանկանում են դատավորին բան հասկացնել, ցույց տալ, թե նրա հետ ինչ կպատահի, երբ նա համաձայնի փաստաբանների բերած փաստարկների հետ:

«Սա բիրտ ճնշում է դատարանի նկատմամբ: Երբ ազգային զարթոնքն էր, առաջին նախագահն ընտրվեց, ու ազգը ցնծության մեջ էր, ցանկացած այլախոհի, հիշում եք, չէ՞, ինչ էր կատարվում. БТР կոչվող կանայք կային, գալիս էին, ամեն ինչ կոտրում, կար ՀՀՇ Գևորիկ, ես վախենում եմ՝ մեր այս լուսավոր երիտասարդներին չփորձեն դարձնել ՀՀՇ Գևորիկ»,- ասաց նա:

Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տապալման մասին Ալումյանը նշեց, որ չէր ցանկանա մտածել, թե դա հստակ ուղղորդված մանիպուլյացիա էր կամ սադրանք, բայց տեսնում է, որ այս մոտեցումներն արդարադատությունը դարձնում են անհնարին: Փաստաբանն ասաց, որ Վերաքննիչ դատարանը հիմք է ընդունել միայն անձեռնմխելիությունը, մինչդեռ իր գնահատմամբ՝ իրենց ներկայացրած մյուս երկու հիմքերը ևս ոչ պակաս կարևոր էին, այդ պատճառով իրենք քննարկել են վճռաբեկ բողոք բերելու անհրաժեշտությունը, քանի որ իրենց համար կարևոր էր, որ այն երկու հիմքերն էլ գնահատվեն, ուստի Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն էլ են բողոք բերելու:

Ալումյանի խոսքերով՝ ճիշտ չէ ՀՔԾ այն հայտարարությունը, թե 0038 հրամանագրով հայտարարված արտակարգ դրությունը եղել է հակաօրինական, հակասահմանադրական: Փաստաբանը նշեց՝ նման բան ասելու իրավունք չունեն ո՛չ ՀՔԾ-ն, ո՛չ էլ առաջին ատյանի դատարանը:

«Հակափաստարկելու առումով դժվար դրության մեջ ենք. ՀՔԾ-ն ընտրում է մի հատված, որն առանձին վերցրած մեծ ռեզոնանս, բացասական զգացմունքներ կարող է առաջացնել դեպի Ռոբերտ Քոչարյանը, և դա է հրապարակում, ասում՝ մնացածը չհրապարակեք, որովհետև պետական կամ նախաքննական գաղտնիք է»,- ասաց նա:

Ալումյանն ընտրեց Ռոբերտ Քոչարյանի՝ դատարանում ունեցած ելույթից մի հատված, որը, իր գնահատմամբ, չի առնչվում ո՛չ պետական, ո՛չ նախաքննական գաղտնիքին. փաստաբանը ելույթը ներկայացրեց իր բառերով՝ փոխանցելով դրա իմաստը:

«Մենք ունեինք մի փորձ, որը մերը չէր, մեր թշնամու փորձից դասեր ունեինք քաղած: Ադրբեջանում 90-ականներին կար ապստամբ մի զինվորական՝ Հուսեյնովը, որը որոշակի հեղինակություն ուներ Զինված ուժերում և, օգտվելով դրանից, ըմբոստներին միացավ: Նա զորքի մի մասը կարողացավ ուղղել իշխող վարչակարգի դեմ, Գյանջայից զորքը ուղղեց դեպի Բաքու։ 100-ավոր զոհեր ունեցավ Ադրբեջանը այդ մի խռովարար զինվորականի գործողությունների արդյունքում, և իշխանությունը կարողացավ ճնշել այդ ամբստամբությունը, բայց այդ ընթացքում Ադրբեջանը կորցրեց երեք տարածք։ Պարոն Քոչարյանն ասում է՝ մենք, մեր աչքի առաջ ունենալով այդ օրինակը, չէինք կարող թույլ տալ, որ մեր Զինված ուժերում, մանավանդ՝ այդ լարված-շիկացած իրավիճակում, հայտնվեն ըմբոստ գեներալներ»,- ասաց նա։

Փաստաբանը նաև անդրադարձավ խոսակցություններին, թե երկրորդ նախագահը, հնարավոր է՝ երկիրը լքի: Նա նշեց, որ Ռոբերտ Քոչարյանն այս պահին Երևանում է և մտադիր չէ որևէ տեղ մեկնել, իսկ բնակության վայրը փոխելու որոշման դեպքում այդ մասին տեղյակ կպահի նախաքննական մարմնին: Ալումյանը նշեց՝ Վճռաբեկ դատարանում Վերաքննիչ դատարանի որոշման բեկանման և Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշման կայացման դեպքում իրենք կդիմեն Եվրոպական դատարան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զելենսկին ասել է, թե երբ Թրամփը կներկայացնի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ծրագիրը

20:40 23.11.2024

Զելենսկին ասել է, թե երբ Թրամփը կներկայացնի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ծրագիրը

Նախագահ Վլադիմիր Զելենսկին «Գրեյն Ուկրաինայից» նախաձեռնության հանդիպման ժամանակ ասել է, որ ԱՄՆ ապագա նախագահ Դոնալդ Թրամփը հունվարին կներկայացնի ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու իր ծրագիրը, գրում է Strana.ua-ն։ Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ հաջորդ տարի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ռազմական գործողությունները դադարեցնելու հնարավորություն կա։ Քաղաքական գործիչն ընդգծել է, որ հանրապետությունը բաց է աֆրիկյան, ասիական և արաբական նախաձեռնությունների համար։ «Ես […] ...

Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը

20:30 23.11.2024

Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Սան Տոմեի և Պրինսիպի հետ ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։ Փաստաթուղթը տեղադրված է հրապարակված իրավական ակտերի պորտալում։ «Վավերացնել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Սան Տոմե և Պրինսիպի Դեմոկրատական ​​Հանրապետության միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը»,- ասվում է ՌԴ նախագահի ստորագրած օրենքում։ Այն նաև նշում է, որ համաձայնագիրը ստորագրվել է […] ...

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

20:20 23.11.2024

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

20:15 23.11.2024

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը իրավունք ունի հեռահար ֆրանսիական հրթիռներ արձակել Ռուսաստանի տարածքում։ Դիվանագետի խոսքով՝ Կիևը կարող է նման հարվածներ հասցնել «ինքնապաշտպանության նպատակով»։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Արևմուտքը չպետք է սահմանափակումներ և «կարմիր գծեր» ունենա Ուկրաինային աջակցելու հարցում։ Բարոն նշել է, որ եվրոպական անվտանգությունը կախված […] ...

Հրդեհ տան տանիքում

20:06 23.11.2024

Հրդեհ տան տանիքում

Նոյեմբերիի 23-ին, ժամը 16:04-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 47-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:04-ին, մարվել՝ 17:47-ին: Այրվել է […] ...

SHANTNEWS

20:00 23.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP