Թուրքական լիրայի անկման գլխավոր պատճառը քաղաքական չէ. թուրքագետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Թուրքական լիրայի անկման գլխավոր պատճառը քաղաքական չէ. թուրքագետ

15:30 16.08.2018

Թուրքիայում ցնցումները, կապված թուրքական լիրայի արժեզրկման հետ, շարունակվում են: Թուրքագետ Վարուժան Գեղամյանն այս օրերին գտնվում է Ստամբուլում, որտեղ հնարավորություն ունի տեղում տեսնելու տնտեսական ճգնաժամի պատկերը: Shantnews-ի հարցերին նա պատասխանում է Թուրքիայից.

-Լիրայի արժեզրկման հետ կապված ինչպիսի՞ն է իրավիճակն այս պահին Թուրքիայում:

-Այս պահին Թուրքիայում, բնականաբար, համար մեկ քննարկվող թեման ամերիկյան դոլարի բարձրացումն ու թուրքական լիրայի արժեզրկումն է: Հատկապես այստեղ՝ Ստամբուլում, մեծ քաղաքում, որտեղ շատ ավելի մեծ է այն մարդկանց թիվը, որոնց առօրյա կյանքում արտարժույթով և արտարժույթի հետ կապված ֆինանսական գործողությունները զգալի մաս են կազմում: Բոլորը այդ են քննարկում, բայց քննարկում են յուրահատուկ մի սպասումով, թե մինչև ո՞ւր պետք է այս ամենը գնա և ո՞ւր պիտի կանգ առնի տատանումը, որովհետև շատերը հասկանում են, որ այնուամենայնիվ, տատանումը կամ անկումը մշտապես չեն լինելու: Սպասում են, որ որոշակիանա ինչ-որ սահմանների վրա: Բայց այդ որոշ սահմանը ո՞րը կլինի, այս պահին դժվարանում են ասել թե՛ տնտեսագետները, թե՛ սովորական քաղաքացիները: Այս պահին լիրան դեռ օրվա ընթացքում մի քանի անգամ տատանում է ապրում:

Տնտեսական տագնապը ունի՞ քաղաքական խորք, թե՞ այն միայն տնտեսական սխալ քաղաքականության հետևանք է:

-Իրավացիորեն պատճառների մեջ նաև քաղաքականը պետք է նշել, բայց քաղաքական պատճառը միակը չէ և գլխավորը չէ: Ինչպես արդեն նշվել է, ներկայիս տնտեսական իրավիճակի այսպիսի զարգացումը ոչ թե երեկ է սկսվել՝ ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի հանդեպ պատժամիջոցներից,  այլ շատ ավելի վաղ՝ երկու տարի առաջ է այն սկսվել և կապված է եղել թուրքական շուկաների հագեցվածության, նոր շուկաների բացակայության, բնակչության ահռելի աճի և այլ հանգամանքների հետ: Այստեղ շատ ավելի լուրջ խնդիրներ կան, որոնք տևականորեն նպաստել են իրավիճակի զարգացմանը, այն պարզապես շատ ավելի արագացավ և բոլորի համար շատ ավելի ակնհայտ դարձավ քաղաքական իրադարձությունների պատճառով, մասնավորապես, ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև լարվածության գերսրմամբ: Իսկ այսպիսի իրավիճակ է ձևավորվել, քանի որ վերջին երկու տարիների ընթացքում իշխանություններն անհրաժեշտ չափով չեն զբաղվել ներկա և հետագա տնտեսական քաղաքականության մշակմամբ: Ըստ էության, այս պահին ստեղծվել է այն, ինչի ականատեսն ենք լինում: Իշխանությունն այս պահին գերլարված ռեժիմով փորձում է ստեղծել նոր տնտեսական քաղաքականություն, որը պետք է երկարաժամկետ հեռանկարով տնտեսական իրավիճակը քիչ թե շատ կարգավորի:

Քաղաքական պատճառների մասին նույնպես պետք է խոսել, քանի որ քաղաքական գործոնն արագացրեց տնտեսության՝ արդեն առկա վատթարացումը: Բայց ակնհայտ է, որ կառավարությունը երկու տարի շարունակ բավարար կերպով չի խորհել և պատրաստվել այս իրավիճակին:

-Իսկ իշխանությունների հայտարարությունները՝ երկիրն այս վիճակից արագ կերպով հանելու առումով, ի՞նչ կիրառություն կունենան:

-Այս օրերին ևս ակնհայտ է, որ բուն գործնական քայլեր չեն արվում, և նրանց հայտարարությունները պոպուլիստական բնույթ են կրում:  Այսինքն, փորձ է արվում լուծել հարցը, բայց այդ լուծման ճանապարհները դեռևս ակնհայտ չեն: Եվ բառացիորեն այն օրը, երբ Թրամփը հայտարարեց թուրքական այլումինի և այլ մետաղների՝ ԱՄՆ ներկրման վրա հավելյալ մաքսատուրքեր սահմանելու մասին, նույն օրը ելույթ էր ունենում այն մարդը, որ ի պաշտոնե պատասխանատու է երկրի տնտեսական քաղաքականության համար՝ Էրդողանի փեսան, հայտնի քաղաքական գործիչ Բերաթ Ալբայրաքը, որը զբաղեցնում է ֆինանսների նախարարի պաշտոնը: Նրա ելույթը զուգահեռ ընթանում էր Թրամփի հայտարարությանը, և նա պիտի պատասխաներ, թե ինչպե՞ս է տնտեսական կյանքն այսուհետև բարելավվելու: Ելույթը հենց այդպես էլ կոչվում էր՝ թուրքական նոր տնտեսական քաղաքականության մոտեցում: Փաստորեն, ոչ մի պատասխան չտրվեց,  ոչ մի գործնական քայլ չներկայացվեց: Նույնը չեղավ նաև երեկ և նախորդ օրը, երբ հնչած հայտարությունները ոչ մի գործնական քայլի մասին չէին վկայում: Շարունակվեց լիրայի արժեզրկումը, և մարդիկ ստիպված էին ապավինել դատարկ բովանդակություն ունեցող հայտարարություններին, ինչպիսին է օրինակ պոպուլիստական հայտարարությունն այն մասին, որ պետք է գնալ և դոլարն ու եվրոն փոխել լիրայի, որպեսզի լիրան կայունանա կամ ամերիկյան արտադրության հեռախոսները փոխել թուրքականով և այլն: Սրանք միայն պոպուլիստական հայտարարություններ են:

-Ե՞րբ կարելի է սպասել ինչ-որ գործնական քայլերի:

-Կարծում եմ, որ կառավարությունը մինչև սեպտեմբերի առաջին օրերը ժամանակ ունի, երբ որ գնաճն արդեն ֆիքսված կլինի, այսինքն՝ կտեսնենք, թե որքան գնաճ է տեղի ունեցել լիրայի արժեզրկման պատճառով, և ըստ այդմ, կառավարությունը մինչ այդ հնարավորություն ունի խոսելու, թե ինչպե՞ս է լուծելու այդ խնդիրը, ինչպե՞ս է բարձրացնելու թուրքական տնտեսության ցուցանիշները, և այդ ցուցանիշների բարձրացումը կարող է ուղղորդող լինել, որ ամեն ինչ այնքան էլ վատ չէ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զելենսկին ասել է, թե երբ Թրամփը կներկայացնի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ծրագիրը

20:40 23.11.2024

Զելենսկին ասել է, թե երբ Թրամփը կներկայացնի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ծրագիրը

Նախագահ Վլադիմիր Զելենսկին «Գրեյն Ուկրաինայից» նախաձեռնության հանդիպման ժամանակ ասել է, որ ԱՄՆ ապագա նախագահ Դոնալդ Թրամփը հունվարին կներկայացնի ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու իր ծրագիրը, գրում է Strana.ua-ն։ Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ հաջորդ տարի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ռազմական գործողությունները դադարեցնելու հնարավորություն կա։ Քաղաքական գործիչն ընդգծել է, որ հանրապետությունը բաց է աֆրիկյան, ասիական և արաբական նախաձեռնությունների համար։ «Ես […] ...

Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը

20:30 23.11.2024

Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Սան Տոմեի և Պրինսիպի հետ ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։ Փաստաթուղթը տեղադրված է հրապարակված իրավական ակտերի պորտալում։ «Վավերացնել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Սան Տոմե և Պրինսիպի Դեմոկրատական ​​Հանրապետության միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը»,- ասվում է ՌԴ նախագահի ստորագրած օրենքում։ Այն նաև նշում է, որ համաձայնագիրը ստորագրվել է […] ...

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

20:20 23.11.2024

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

20:15 23.11.2024

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը իրավունք ունի հեռահար ֆրանսիական հրթիռներ արձակել Ռուսաստանի տարածքում։ Դիվանագետի խոսքով՝ Կիևը կարող է նման հարվածներ հասցնել «ինքնապաշտպանության նպատակով»։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Արևմուտքը չպետք է սահմանափակումներ և «կարմիր գծեր» ունենա Ուկրաինային աջակցելու հարցում։ Բարոն նշել է, որ եվրոպական անվտանգությունը կախված […] ...

Հրդեհ տան տանիքում

20:06 23.11.2024

Հրդեհ տան տանիքում

Նոյեմբերիի 23-ին, ժամը 16:04-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 47-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:04-ին, մարվել՝ 17:47-ին: Այրվել է […] ...

SHANTNEWS

20:00 23.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP