Արտակ Զեյնալյանն ընդունել է «Կարմիր խաչի» հայաստանյան պատվիրակության անդամներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+15.09 oC

Արտակ Զեյնալյանն ընդունել է «Կարմիր խաչի» հայաստանյան պատվիրակության անդամներին

11:40 16.08.2018

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն օգոստոսի 15-ին ընդունել է Հայաստանում «Կարմիր խաչի միջազգային կոմիտե»-ի պատվիրակության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Դոմինիկ Լիեգմի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: Ողջունելով հյուրերին՝ նախարար Զեյնալյանը բարձր է գնահատել «Կարմիր խաչի միջազգային կոմիտե»-ի գործունեությունը Հայաստանում և համագործակցության հետագա խորացման պատրաստակամություն է հայտնել:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանության և իրավունքի զարգացմանն առնչվող մի շարք հարցերի:

Մասնավորապես՝ Դոմինիկ Լիեգմն անդրադարձել է«Կարմիր խաչի միջազգային կոմիտե»-ի և Արդարադատության նախարարության կողմից համատեղ իրականացված պիլոտային ծրագրի շրջանակում «Աբովյան», «Վարդաշեն» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում օտարերկրյա դատապարտյալների համար ներդրված տեսազանգի հնարավորությանը՝ նշելով, որ այն դրական արդյունք է գրանցել և առաջիկայում նախարարության հետ համագործակցությունը շարունակելով՝ տեսազանգից օգտվելու հնարավորություն կներդրվի նաև այլ քրեակատարողական հիմնարկներում, ինչպես նաև կընդլայնվի այդ միջոցից օգտվող դատապարտյալների շրջանակը:

Այս համատեքստում Արտակ Զեյնալյանն ընդգծել է նաև, որ ընտանիքի հետ կապի ամրապնդման նկատառումներով կրկնապատկվել են ցմահ դատապարտյալների կարճատև տեսակցությունները, իսկ համապատասխան պայմանների ապահովման դեպքում կվերանայվի նաև երկարատև տեսակցությունների քանակը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Տավուշի մարզի սահմանամերձ 18 համայնքներում «Կարմիր խաչի միջազգային կոմիտե»-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերին և դրանց ընթացակարգերին:

Նախարար Զեյնալյանը «Կարմիր խաչի» հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչներից հետաքրքրվել է նաև Ադրբեջանում գերեվարված Տավուշի մարզի Բերդավան համայնքի 34-ամյա բնակիչ Կարեն Ղազարյանի վերաբերյալ «Կարմիր խաչի միջազգային կոմիտե»-ի գործողություններից և խնդրել առավել հաճախակի տեսակցել նրան՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը և այն հանգամանքը, որ լինելով քաղաքացիական անձ, Ադրբեջանի կողմից ներկայացվում է որպես զինվորական:

Հանդիպման ավարտին կողմերը փոխադարձ գոհունակություն են հայտնել առկա համագործակցության բարձր մակարդակի համար և այն խորացնելու պատրաստակամություն են հայտնել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա

15:11 23.11.2024

ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Տարոն Մարգարյանը կգործուղվեն Մոսկվա: Պատգամավորները Ռուսաստանի Դաշնություն կգործուղվեն նոյեմբերի 25-27-ը՝ մասնակցելու «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին: ...

SHANTNEWS

15:00 23.11.2024

SHANTNEWS

Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ

14:54 23.11.2024

Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ

Բրիտանացի աստղագետները գրանցել են դիտումների պատմության մեջ ամենահզոր հարվածային ձայնային ալիքներից մեկը, որը երբևէ երկրագունդ է հասել տիեզերքի խորքերից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Monthly Notices of the Royal Astronomical Society ամսագիրը: Ալիքն առաջացել է չորս «հարևանների» հետ գալակտիկաներից մեկի բախումից, որը տեղի է ունեցել Երկրից 290 միլիոն լուսային տարվա հեռավորության վրա գտնվող Պեգասի […] ...

Հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Դոնալդ Թրամփը

14:42 23.11.2024

Հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Դոնալդ Թրամփը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նոյեմբերի 22-ին Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակ Ֆարահ Դահլալլահը: «Նրանք քննարկել են դաշինքի առջև ծառացած գլոբալ անվտանգային հարցերի շրջանակը», – ասել է նա: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: ...

«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով

14:32 23.11.2024

«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով

Հայաստանի Պրեմեր լիգայի «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով: Այս մասին հայտնում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը․ «Հաշվի առնելով Fastex Պրեմիեր լիգայի 15-րդ տուրից հետաձգված խաղի նկատմամբ մեծ հետաքրքրությունն ու Շենգավիթի մարզադաշտի նստատեղերի սահմանափակ քանակը` առաջիկա մրցավեճի մուտքը կլինի տոմսերով, որոնք կարող եք անվճար ստանալ մարզադաշտ մուտք գործելիս: Մարզադաշտի դռների բացումը` 17:00-ին»,- ասված է հայտարարության […] ...

Արդյո՞ք անձերի փոփոխությունը կարող է լուծել համակարգային խնդիրները. Հեռանկար բանավեճ

14:17 23.11.2024

Արդյո՞ք անձերի փոփոխությունը կարող է լուծել համակարգային խնդիրները. Հեռանկար բանավեճ

Այս շաբաթ Կառավարությունում տեղի ունեցած պաշտոնանկությունները փոխեցին լրատվական օրակարգը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ հայտնեց, որ մի շարք պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց պաշտոնները: Եվ դրա պատճառները անձնավորված չեն, այլ՝ համակարգային: Դրանից հետո արվեցին նոր նշանակումներ: Ի՞նչ հարց են լուծում այս փոփոխությունները: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում քննարկվել են «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, պատմաբան […] ...

BACK_TO_TOP