Մենք խոսում ենք օպտիմալացման, դուք՝ հաստիքների ավելացման մասին. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+15.09 oC

Մենք խոսում ենք օպտիմալացման, դուք՝ հաստիքների ավելացման մասին. Նիկոլ Փաշինյան

15:58 09.08.2018

ՀՀ կառավարությունն օգոստոսի 9-ի նիստում ընդունեց որոշման նախագիծ, որով առաջարկվում էր սահմանել, որ այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի կողմից քաղաքացուն այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկելու եզրակացության հիման վրա որոշում կայացնելու լիազորություն ունեն՝

ա. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարը.

բ. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը.

գ. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը:

Նախագծի զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ նախկինում քաղաքացուն այլընտրանքային ծառայության ուղարկելու որոշում կայացնելու իրավասությունը հանրապետական հանձնաժողովին էր վերապահված, նախատեսված չէր ներքին գործավարություն իրականացնող պետական մարմին, սակայն կատարված փոփոխությունների արդյունքում սահմանվում է, որ հանձնաժողովը որոշում է կայացնեում՝ դիմումը բավարարելու կամ մերժելու մասին:

«Առաջարկում էինք, քանի որ առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների ոլորտում էր հրամանագրվելու և վերահսկողության ենթարկվելու այլընտրանքային ծառայողը, իրենք հրամանագրեին, իսկ արդարադատության նախարարությունը մերժումը հաստատեր, բայց պարզվում է՝ և՛ նշանակման ծառայության, և՛ մերժման որոշումը պետք է կայացնի մեկ լիազոր մարմին՝ ըստ արդարադատության նախարարի: Մենք առաջարկում ենք, որ դա լինի արդարադատության նախարարությունը, ուղղակի խնդրում ենք՝ որոշ հաստիքային ավելացումներ լինեն նախարարությունում»,- ասաց Տոնոյանը:

Նախարարի խոսքին արձագանքելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց.

«Մենք խոսում ենք օպտիմալացման, դուք՝ հաստիքների ավելացման մասին»:

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը որոշ մանրամասներ ներկայացրեց: Նա նշեց, որ վարչական ակտ պարտադիր պիտի կայացվի՝ վարչարարությունը վարչական մարմինը պետք է իրականացնի, չի կարող լինել այնպես, որ բավարարումն իրականացնի մեկ մարմին, մերժումը՝ մեկ այլ: Նախարարն ասաց, որ այս գործերով անպայման լինելու են վեճեր, դիմելու են դատարան, չի կարող երկու պատասխանող լինել՝ մերժող և ընդունող կողմերը:

«Բոլոր դեպքերում որոշում կայացնողը մեկ մարմին պիտի լինի, այստեղ քաղաքական որոշման խնդիր է՝ այդ մարմինը արդարադատության նախարարությո՞ւնն է, թե՞ այլ: ՊՆ-ն շահագրգիռ կողմ է, նա չի կարող լինել, ուստի կամ արդարադատության նախարարությունը պետք է լինի, կամ տարածքային կառավարման նախարարությունը: Այս գործերով մենք վեճեր ենք ունենալու նաև Եվրոպական դատարանում. բեռը չափազանց մեծ է, և մենք աշխատուժի խնդիր կունենանք»,- նշեց Զեյնալյանը:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նկատեց, որ որևէ նոր գործառույթ չի ավելանում, ենթադրվում է, որ այդ գործառույթի իրականացման համար նախկինում ուժեր են եղել, և եթե անգամ նրանք ցրված են եղել, մի հանձնաժողով է ձևավորվել տարբեր նախարարություններից, որն այն ժամանակ հնարավորություն է ունեցել որոշում կայացնելու, ուստի հիմա այդ նույն հանձնաժողովի գործառույթները կարելի է կենտրոնացնել մի պետական մարմնում:

«Մենք ելնում ենք այն եզրույթից, որ ունենք գործնականում 100 տոկոսանոց արդյունավետություն, և կառավարման համակարգի բոլոր հաստիքները ծանրաբեռնված են 100 տոկոսով, որի հետ, իմ տպավորությունն է, որ հանրությունը համաձայն չէ»,- ասաց Ջանջուղազյանը, ինչին վարչապետն արձագանքեց. «Ոչ միայն հանրությունը»:

Արտակ Զեյնալյանը նշեց, որ խոսքը ծանրաբեռնվածության ավելացման մասին է, դրանից բացի՝ պետական պաշտոնատար անձինք էլ պետք է ունենան որոշակի շենքային պայմաններ:

Վարչապետը շեշտեց՝ պետք է արձանագրել, որ ՀՀ պետական կառավարման համակարգը ուռճացված է, սա ակնհայտ է բոլորին, այդ ուռճացվածության պատճառով այն նաև անարդյունավետ է շատ դեպքերում: Փաշինյանն ասաց, որ այս ընթացքում բոլորը դրանում համոզվելու առիթներ ունեցել են, քաղաքական արձանագրումը սա է: Փաշինյանի խոսքերով՝ բյուջետային հայտերի քննարկման ժամանակ այնպիսի ծախսերի հայտերի են հանդիպում, որ նույնիսկ չեն կարողանում, այսպես ասած, «հավասարակշռված» արձագանքել դրան, հիմնականում դա հումորների պատճառ է դառնում:

«Մենք հիմա սկսել ենք քննարկումները, կոչ եմ անում պատրաստ լինել, որ գնալու ենք լուրջ լուծումների և լուրջ բարեփոխումների, ի վերջո, այս ոլորտում հսկայական միջոցներ են ծախսում ՀՀ քաղաքացիները, և պետք է իմանան՝ ամեն լուման, ամեն դրամը ինչի վրա է ծախսվում: Սա միանշանակ է, կներեք, բայց կառավարման համակարգը ոնց է աշխատել մինչև հիմա՝ հորքուր, մորքուր, խնամի, ծանոթ, բարեկամ, ընտրությունների վստահված անձ, ընտրությունների պոտենցիալ պրոբլեմ, բոլորին բերել-լցրել են պետական կառավարման համակարգ: Հիմա այսպիսի խնդիր չկա դրված, պետական կառավարման համակարգը պետք է արդյունավետ օգտագործվի. ամեն անգամ ասում ենք՝ ծախս է պետք անել, այս խնդիրը լուծել, այն խնդիրը լուծել, դրա համար պետական միջոցները պետք է համախմբված լինեն ու արդյունավետ ծախսվի: ՀՀ բնակչության մեծամասնությունը պետծառայո՞ղ պիտի լինի, մենք այդ տրամաբանությամբ երկի՞ր ենք ունենում՝ Կաֆկայի «Դղյակ»-ի տրամաբանությամբ աշխատող: Եկեք այդ տրամաբանությունից հրաժարվենք»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հետաքրքրվեց՝ այլընտրանքային ծառայություն անցնող քանի՞ հոգու մասին է խոսքը: Տոնոյանը նշեց, որ այս զորակոչին 23 հոգու մասին է խոսքը, և դա տարեկան միջին թիվն է, ինչին Փաշինյանն արձագանքեց, որ չարժե այդ հարցը այսքան քննարկել:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ խնդրեց՝ իրենց հաստատությունները չմոռանան, որովհետև այդպիսի այլընտրանքային ծառայողներ այժմ էլ իրենց հաստատությունում անցնում են ծառայություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ մուտքի վիզաների ազատականացումը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար

16:56 23.11.2024

ԵՄ մուտքի վիզաների ազատականացումը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 22-ին ելույթ է ունեցել «Ընդլայնելով Հայաստան-ԵՄ գործընկերությունը» միջոցառմանը, որը նվիրված էր Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման յոթամյակին: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ կառավարության, Ազգային ժողովի, Հայաստանում ԵՄ պատվիրակության և անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀԸԳՀ քաղաքացիական […] ...

Իսրայելի ռազմաօդային ուժերը դարձյալ հարվածել են Բեյրութին

16:51 23.11.2024

Իսրայելի ռազմաօդային ուժերը դարձյալ հարվածել են Բեյրութին

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածներ են հասցրել Բեյրութի հարավային արվարձանում գտնվող Սան Թերեզ և Քաֆաաթ թաղամասերին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Բնակելի բազմահարկ շենքերը խոցվել են իսրայելական ինքնաթիռների կողմից, տեսանելի են ծխի սյուներ։ Շաբաթ առավոտյան իսրայելական ինքնաթիռները հարվածներ էին հասցրել Բեյրութի կենտրոնում գտնվող Բաստա թաղամասին: Հարվածի հետևանքով զոհվել է ավելի քան 10 մարդ, վիրավորվել՝ ավելի […] ...

Երևանի կենդանաբանական այգում հերթական ծառատունկն է իրականացվել

16:45 23.11.2024

Երևանի կենդանաբանական այգում հերթական ծառատունկն է իրականացվել

Երևանի կենդանաբանական այգում այսօր հերթական ծառատունկն է իրականացվել: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, այգու տարածքում տնկվել է ավելի քան 150 ծառ՝ տանձենի, խնձորենի, կաղնի։ Ծառատունկին մասնակցել են Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը, բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը, կառավարման խորհրդի անդամներ, այգու տնօրենը և աշխատակիցները։ Երևանի կենդանաբանական այգու տարածքում վերջին 2 տարիներին տնկվել է 1000-ից ավելի ծառ։ ...

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Գազայի մերձակայքում իսրայելական բազային հարվածելու մասին

16:38 23.11.2024

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Գազայի մերձակայքում իսրայելական բազային հարվածելու մասին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը` «Ալ-Քասամ» բրիգադները հայտնել են, որ փոքր հեռահարության հրթիռներ են արձակել Գազայի հատվածի մոտ գտնվող իսրայելական Ռաիմ ռազմաբազայի ուղղությամբ: «Ալ-Քասամ բրիգադները մի քանի փոքր հեռահարության հրթիռներ են արձակել Ռաիմ ռազմաբազայի ուղղությամբ»,- ասվում է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի հայտարարության մեջ: ...

«իԳործը» արդեն 5-րդ տարին անընդմեջ Հայաստան է բերում սփյուռքահայ մասնագետների

16:23 23.11.2024

«իԳործը» արդեն 5-րդ տարին անընդմեջ Հայաստան է բերում սփյուռքահայ մասնագետների

«իԳործը» արդեն 5-րդ տարին անընդմեջ Հայաստան է բերում սփյուռքահայ մասնագետների ու նրանց 1 տարի ժամկետով աշխատանք առաջարկում պետական կառավարման համակարգում: Ամեն տարի մասնակիցների ավելի քան 70 տոկոսը որոշում է մնալ հայրենիքում: Մանրամասները՝ Կառավարության ռեպորտաժում: ...

«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով

16:12 23.11.2024

«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով

«The Voice» վոկալ շոուի աստղ Շարիպ Ումխանովը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով: Այս մասին նա հայտնել է Instagram-ում՝ հրապարակելով նիհարելուց առաջ և հետո արված լուսանկարներ: «Ուղիղ մեկ տարի առաջ ես իմ առջև նպատակ դրեցի. Եվ այսօր վստահաբար կարող եմ ասել, որ այդ առաջադրանքը կատարել եմ»,- գրել է նա։ Ումխանովի խոսքով՝ ինքը չի դիմել բարիատրիկ […] ...

BACK_TO_TOP