17:55 22.08.2022
Հրապարակվել են նոր մանրամասներ ռուս փիլիսոփա Ալեքսանդր Դուգինի դստեր, լրագրող Դարյա Դուգինայի սպանության վերաբերյալ։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ Դարյա Դուգինայի սպանության հետևում կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները։
Ըստ գերատեսչության՝ սպանությունն իրագործել է 1979 թ.-ին ծնված Ուկրաինայի քաղաքացի Նատալյա Վովկը, ով հուլիսի 23-ին Ռուսաստան էր եկել իր 12-ամյա դստեր հետ և բնակարան վարձել նույն շենքում, որտեղ ապրում էր Դուգինան։ Նշվում է, որ Վովկը հետևել է Դուգինային Mini Cooper մեքենայով, որի պետհամարանիշերը 3 անգամ փոխվել են։ Սպանության օրը Վովկը դստեր հետ գնացել էր նույն փառատոնին, որին մասնակցում էին Ալեքսանդր Դուգինը և նրա դուստրը։
Ըստ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության՝ Վովկը իրականացրել է Դուգինայի մեքենայի կառավարվող պայթյունը, որից հետո մեկնել է Էստոնիա։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել էր, որ Կիևը Դուգինայի սպանության հետ որևէ առնչություն չունի։
Հիշեցնենք՝ Դարյա Դուգինայի հայրը՝ փիլիսոփա Ալեքսանդր Դուգինը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ շրջապատից է։ Մինչ այս ենթադրվում էր, որ հարձակման թիրախն ինքը՝ Դուգինն էր, ով շաբաթ երեկոյան դստեր հետ ներկա էր գտնվել Մերձմոսկովյան շրջանում անցկացվող փառատոնի։ Միջոցառումից հետո Դարյա Դուգինան նստել էր մեքենան, որում տեղադրված ռումբը պայթել էր։ Իսկ Ալեքսանդր Դուգինը վերջին պահին որոշել էր այլ մեքենայով մեկնել։
Ρωσία: Ανείπωτος πόνος για τον Αλεξάντρ Ντούγκιν – Κρατάει το κεφάλι του βλέποντας την κόρη του να καίγεται #Dugin #Dugina #Дугина #Дугин pic.twitter.com/4UuXRiLWrE
— Τουίτερ TV 🇩🇪 🇬🇷 (@ertflix) August 21, 2022
12:52 23.11.2024
Օրբանը կրկին հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները12:52 23.11.2024
Օրբանը կրկին հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետՀունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ուրբաթ օրը կրկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ում հետ հույսեր է կապում Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում։ «Բուդապեշտում ես արդյունավետ հանդիպում ունեցա Ռումինիայի վարչապետ Մարչելո Չոլակուի հետ։ Մենք ևս մեկ կարևոր քայլ ենք կատարել Ռումինիայի և Բուլղարիայի՝ Շենգենին անդամակցելու ուղղությամբ։ Իսկ լանչի վերջում մեզ նույնիսկ զանգահարեց ԱՄՆ […] ...
12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև ՀայաստանումՆոյեմբերի 23-ին, տեղական ժամանակով ժամը 12:10-ին Ադրբեջանի տարածքում գրանցվել է օջախի 10 կմ խորությամբ 4․3 մագնիտուդով երկրաշարժ: էպիկենտրոնը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Մեղրի, Կապան, Քաջարան, Ագարակ քաղաքներում՝ 3-4 բալ ուժգնությամբ։ ...
12:47 23.11.2024
AFP. Ուկրաինան մտադիր չէ զորքերը դուրս բերել Կուրսկի շրջանիցՈւկրաինայի զինված ուժերը դեռ չեն ծրագրում լքել Կուրսկի շրջանը և նախատեսում են այնտեղ մնալ «այնքան ժամանակ, քանի դեռ դա տեղին է»։ Այս մասին գրում է AFP գործակալությունը ուրբաթ՝ նոյեմբերի 22-ին, ուկրաինական բանակի աղբյուրներին հղումով։ Ուկրաինական աղբյուրները նաև AFP-ին հայտնել են, որ ռուսական բանակը շարունակում է առաջխաղացումը Դոնեցկի շրջանում դեպի Պոկրովսկ և Կուրախովո։ Կուրախովոյի մոտ նրան […] ...
12:45 23.11.2024
Բարդ էր ակումբը լքելը. Ռուբեն Ամորիմը խոսել է «Սպորտինգից» հեռանալու պատճառներիցԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը նշել է Լիսաբոնի «Սպորտինգից» հեռանալու պատճառը: «Ես արդեն բանակցում էի մի քանի ակումբի հետ, այնպես որ, դա նորմալ գործընթաց էր: Հասկանում էի, որ «Սպորտինգն» ինձ համար ճիշտ ակումբ էր: Ես ճիշտ ժամանակին հայտնվել էի ճիշտ տեղում: Բարդ էր ակումբը լքելը, բայց ես պետք է այդ որոշումը կայացնեի»,- […] ...
12:33 23.11.2024
Իսրայելական գործողության մեկնարկից հետո Լիբանանը լքել է շուրջ 600 հազար մարդԱռնվազն 596 հազար փախստական լքել է Լիբանանը այն բանից հետո, երբ սեպտեմբերի վերջին սկսվեց իսրայելական ռազմական գործողությունը «Հեզբոլլահ» շարժման դեմ։ Այս մասին հայտնում է Լիբանանում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը (OCHA): Սիրիա է մեկնել 557 հազար մարդ, նրանց 37%-ը Լիբանանի քաղաքացիներ են, 63%-ը՝ սիրիացիներ։ Եվս 39 հազար լիբանանցի մեկնել է Իրաք։ Սեպտեմբերի 23-ին Իսրայելը սկսել […] ...
12:25 23.11.2024
Կանադայի ԱԳՆ-ն ակնարկել է, որ Նեթանյահուին ձերբակալելու են ՄՔԴ-ի որոշմամբԿանադան Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հիմնադիր պետությունն է։ Այս առումով երկիրը կկատարի նրա բոլոր որոշումները։ Այս մասին հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին, հայտնում է Ukrinform-ը։ «Կանադան Միջազգային քրեական դատարանի հիմնադիր պետությունն է: Կանադան միշտ հավատացել է ոչ միայն միջազգային իրավունքի կարևորությանը, այլև բոլոր կողմերի պարտավորությանը` մշտապես հետևելու դրան: Ելնելով դրանից՝ Կանադան հավատարիմ […] ...