14:35 28.07.2022
Հայաստանում վերջին շաբաթների ընթացքում նկատվում է կորոնավիրուսի դեպքերի աճ, շրջանառվում է «Օմիկրոնի» ենթաշտամներից BA.5 տեսակը: Եթե իրավիճակը սրվի, ապա դրա դեմ պայքարելու համար պետությունը օգտագործելու է ամբողջ գործիքակազմը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Մենք հասկանում ենք, որ կորոնավիրուսը դառնում է էնդեմիկ հիվանդություն, և ժամանակ առ ժամանակ լինելու են բռնկումներ աշխարհի տարբեր հատվածներում: Հիմա զբոսաշրջային բավականին բուռն շրջան է, մարդիկ ճամփորդում են: Եվ, իհարկե, պետք է նաև Հայաստան՝ արդեն որերորդ անգամ, ներթափանցեր վարակը: Վերջին շաբաթներին ամեն շաբաթ գրանցում ենք կորոնավիրուսի դեպքերի աճ: Մենք հիվանդանոցների մահճակալային ֆոնդի ծավալման պլանը հստակ ունենք, և պետք է շարժվենք՝ ըստ համաճարակային իրավիճակի»,- ասաց նախարարը:
Ամենօրյա ռեժիմով իրականացվում է մշտադիտարկում: Ավանեսյանի խոսքերով՝ մասնագիտական խորհուրդն ընթացքում իր ուղեցույցներում, իր քաղաքականության մեջ որոշակի փոփոխություններ կանի: «Եվ մենք հաջորդիվ պատրաստ ենք ալիքներին, կտեսնենք, թե ինչ կլինի: Հիմա մի փոքր դժվար է կանխատեսել»,- նշեց նախարարը:
Ըստ նրա՝ ճամփորդությունների մասով սահմանափակումներին վերադարձ չի լինի: Պետությունն այն համոզմանն է, որ բոլոր այդ սահմանափակող միջոցառումները ժամանակավոր բնույթ կարող են կրել, նույն շրջապտույտի մեջ անընդհատ դժվար է լինել: Սակայն բոլոր սահմանափակող միջոցառումները կախված են համաճարակային իրավիճակից:
«Եթե, Աստված չանի, համաճարակային իրավիճակը սրվի, մենք, իհարկե, մեր ամբողջ գործիքակազմն օգտագործելու ենք՝ պայքարելու հիվանդացության դեմ: Ընթացիկ հետազոտություններ մշտապես արվում են: Այս պահին շրջանառվում է BA.5 տեսակը, որն «Օմիկրոնի» ենթաշտամներից է»,- ընդգծեց նախարարը:
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է չափահաս բնակչության մոտ 46 տոկոսը:
11:23 23.11.2024
ՈՒԵՖԱ-ն ընդունել է մրցավարական սխալը Շվեդիա-Ադրբեջան խաղում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»11:16 23.11.2024
Վարչապետը պարզաբանել է, թե ինչու է մի խումբ պաշտոնյաների խնդրել թողնել պաշտոններըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ բոլոր այն պաշտոնյաները, որոնց ինքը խնդրել է թողնել պաշտոնները, իրենց ղեկավարման շրջանում փոխել են համակարգը։ «Որևէ մեկը չի կարող ասել, որ նրանց ղեկավարած համակարգերն իրենց նշանակման պահին եղել են նույնը և էական տարբերություն չեն կրել։ Սակայն գալիս է մի պահ, երբ համակարգը փոխող մարդը, ով այսպես թե այնպես պետք է […] ...
11:05 23.11.2024
Անահիտ Ավանեսյանը Գյումրիում զրուցել է բուժաշխատողների հետ, ծանոթացել ծառայությունների մատուցմանըԳյումրի կատարած աշխատանքային այցի ընթացքում նախարար Անահիտ Ավանեսյանը այցելել է «Հանրապետական շտապօգնության ծառայության» Շիրակի մարզային կայան։ Տնօրեն Սահակ Հակոբյանը նախարարին է ներկայացրել նոր ներդրված կենտրոնացված ծառայության աշխատանքների ընթացքը, անցած ամիսներին իրականացված աշխատանքների արդյունքներն ու վերլուծությունը։ Անահիտ Ավանեսյանը կարևորվել է շտապ օգնության ծառայության արագ արձագանքումը, մարզի տարածքում շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչերի սպասարկումն առավել օպերատիվ […] ...
10:57 23.11.2024
WP. Թրամփը ցանկանում է աշխատանքից հեռացնել դատախազական թիմին, որը մեղադրանքներ է առաջադրել իրենԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է աշխատանքից հեռացնել դատախազ Ջեք Սմիթի թիմի բոլոր անդամներին, որոնք ղեկավարել են հանրապետականի դեմ քրեական գործը։ Այս մասին հայտնում է The Washington Post (WP) թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց խոսքով, աշխատանքից կազատվեն տասնյակ իրավաբաններ։ Պարզ չէ, թե որքան շուտ Թրամփը կարող է հեռացնել նրանց: Հրատարակության զրուցակիցներից մեկի խոսքով՝ […] ...
10:45 23.11.2024
Լևանդովսկին խոստովանել է, որ 12 տարի առաջ պատրաստ է եղել կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայումԿատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոստովանել է, որ 12 տարի առաջ պատրաստ է եղել կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում: «2012-ին համաձայն էի տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Հիշում եմ Ալեքս Ֆերգյուսոնի հետ զրույցը, նրան չէր կարելի մերժել, սակայն «Բորուսիան» մերժեց առաջարկը»,- ասել է 36-ամյա լեհ ֆուտբոլիստը: Հիշեցնենք որ Լևանդովսկին Դորտմունդը ներկայացնող ակումբում հանդես է եկել 2010-2014 թվականներին, […] ...
10:36 23.11.2024
Աշխարհում առաջին անգամ թոքերի կրկնակի փոխպատվաստում է կատարվել ռոբոտի միջոցովՄանհեթենի NYU Langone Առողջապահական կենտրոնում կատարվել է աշխարհում առաջին լիովին ռոբոտացված եղանակով թոքերի փոխպատվաստում: Վիրահատության ենթարկված անձը Շերիլ Մեհրքարն է, բժիշկ, ով տառապում էր թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությամբ մեկ տասնամյակ շարունակ։ Հիվանդությունն ավելի էր սրացել Covid-ից հետո: Տեխնիկան հիմնված է նվազագույն ինվազիվ վիրահատությունների վրա և նպատակ ունի նվազեցնել հիվանդանոցում մնալու օրերը, ինչպես նաև արագացնել վերականգնման […] ...
10:25 23.11.2024
Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լոս ԱնջելեսԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ Լոս Անջելես քաղաք: Երկկողմ համագործակցության հարցերի քննարկման նպատակով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կհանդիպի Լոս Անջելեսի գործընկերոջ՝ քաղաքապետ Քերըն Բասսի հետ: Երևանի և Լոս Անջելեսի միջև կստորագրվի Փոխըմբռնման հուշագիր: Այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամները կծանոթանան նաև քաղաքային կառավարման կենտրոնների գործունեությանն ու թվային տեխնոլոգիաների կիրառմամբ «խելացի» լուծումներին, […] ...