11:37 19.07.2022
Բրիտանիայի ընդդիմությունը քվեարկություն է անցկացրել Բորիս Ջոնսոնի կառավարությանն անվստահություն հայտնելու հարցով, սակայն չի հաջողվել հասնել արտահերթ ընտրությունների, հաղորդում է ТАСС գործակալությունը։ Բրիտանական խորհրդարանի պատգամավորների մեծամասնությունը` 349 հոգի, վստահություն է հայտնել պահպանողականների կառավարությանը։ Նրանց անվստահություն է հայտնել 238 պատգամավոր։
Լեյբորիստական կուսակցությունը մյուս ընդդիմադիր ուժերի հետ պնդում էր, որ Բորիս Ջոնսոնի հրաժարականին հանգեցրած սկանդալներից հետո պահպանողական կուսակցությունն այլևս չի կարող ղեկավարել երկիրը, իսկ Ջոնսոնը պետք է անհապաղ հեռանա պաշտոնից։
Կառավարությանն անվստահության քվե հայտնելու համար հարկավոր է ձայների պարզ մեծամասնություն։ Ընդդիմությունը նպատակին հասնելու քիչ շանսեր ուներ, քանի որ 650-տեղանոց Համայնքների պալատում 358 մանդատ պատկանում է պահպանողականներին։
Ջոնսոնը վարչապետի պաշտոնը կզբաղեցնի, մինչև իրեն փոխարինող գտնվի։ Այժմ պահպանողական կուսակցությունը նոր ղեկավար է ընտրում։ Ջոնսոնին փոխարինող թեկնածուների շարքում առաջին տեղը զբաղեցնում է ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը, երկրորդ տեղում է Միջազգային առևտրի փոխնախարար Փենի Մորդոնտը, որին հաջորդում է արտգործնախարար Լիզ Թրասը։
Հիշեցնենք՝ Ջոնսոնի անվան հետ վերջերս մի քանի սկանդալային միջադեպ է կապվել։ Բրիտանիայի կառավարության անդամներից մեկին՝ Քրիստոֆեր Պինչերին, մեղադրում են փակ ակումբում երկու տղամարդկանց նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ։ Ջոնսոնսը նրան բարձր պաշտոնի էր նշանակել՝ չնայած նման միջադեպեր նախկինում էլ եղել էին։ Ջոնսոնի շուրջ մյուս սկանդալն էլ կապված է լոքդաունի ժամանակ իր նստավայրում երեկույթների մասնակցելու հետ։
Այս սկանդալների ֆոնին գրեթե 60 մարդ հեռացել էր կառավարությունից։ Հուլիսի 7-ին Ջոնսոնը հրաժարական էր տվել։
16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին18:09 23.11.2024
Պենտագոնի ղեկավարը զրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարարի հետՊենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը զրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի հետ, հայտնում է ամերիկյան գերատեսչությունը։ «Պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինն այսօր զրուցել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կատցի հետ՝ վերանայելու տարածաշրջանային սպառնալիքները, քննարկելու Իսրայելի ներկայիս գործողությունները և վերահաստատելու Միացյալ Նահանգների անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգությանը»,-ասվում է պաշտպանության նախարարության կայքում։ Օսթինը նաև վերահաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը […] ...
17:53 23.11.2024
Ֆիդանը ասել է, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոն չի տեղափոխվել ԹուրքիաԹուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հերքել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի՝ Կատարից Թուրքիա տեղափոխվելու մասին պնդումները։ «Մենք արդեն հերքել ենք այդ լուրերը, Կատարը նույնպես հերքել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոն Թուրքիա»,- մեջբերում է Ֆիդանի խոսքերը TRT Haber հեռուստաալիքը: Թուրքիայի իշխանությունները նախկինում բազմիցս հայտնել են, որ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են հանրապետություն, սակայն այն պնդումները, թե […] ...
17:47 23.11.2024
Կոլումբիան կձերբակալի Նեթանյահուին, եթե նա այցելի հանրապետությունԿոլումբիայի անվտանգության ուժերը կձերբակալեն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին Միջազգային քրեական դատարանի (ICC) որոշմամբ, եթե նա այցելի Լատինական Ամերիկայի հանրապետություն։ Այս մասին հայտարարել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։ «Մենք հարգում ենք Միջազգային քրեական դատարանի որոշումը, եթե Նեթանյահուն և նրա պաշտպանության նախարարը այցելեն Կոլումբիա, մենք նրանց կձերբակալենք», -ասել է Պետրոն քաթարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Այն, […] ...
17:39 23.11.2024
Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ ՄանասյանՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է «Կատարինե-Տավուշ» թիմի կանանց քաղաքական առաջնորդության համաժողովին և որպես բանախոս հանդես է եկել «Կանանց իրավունքների խթանումը՝ որպես գենդերային հավասարության երաշխիք» թեմայով, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Հանդիպմանը մասնակցել են ՄԻՊ աշխատակազմի, Դիլիջանի համայնքապետարանի, կրթության, մշակույթի, առողջապահության համակարգի ավելի քան 50 կին ներկայացուցիչներ: Ողջունելով ներկաներին՝ Մարդու իրավունքների պաշտպանը […] ...
17:30 23.11.2024
Էրդողանը խոսել է Նեթանյահուին ձերբակալելու ՄՔԴ որոշման իրականացման կարևորության մասինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խիզախություն է անվանել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ կալանավորման օրդեր տրամադրելու Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումը՝ նշելով դրա իրականացման կարևորությունը։ «Մենք մոբիլիզացրել ենք մեր բոլոր ուժերը միջազգային մակարդակով, որպեսզի ճանաչենք Պաղեստինի պետությունը։ Ես ցանկանում եմ մեր աջակցությունը հայտնել Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Գալանտի նկատմամբ կալանավորման օրդեր տրամադրելու ՄՔԴ որոշմանը։ […] ...