11:14 24.02.2018
Լիբանանի նախագահի երևանյան այցի և այդ առիթով միջնախագահական հանդիպումներից բխած երկկողմ հայտարարություններում կան աշխարհաքաղաքական օրակարգին վերաբերող խնդիրների մասին նշումներ, ակնարկներ և բնականաբար երկու պետությունների դիրքորոշումներ, որոնք ուղղակի-անուղղակի համատեղելի կետեր են ընդգծում։ Այս մասին գրում է Լիբանանի հայկական «Ազդակ» պարբերականի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ նշելով, որ շատ օրինաչափ պիտի նկատվեր և այդպես էլ ընկալվեր, որ երկու նախագահները խոսեին երկու ժողովուրդների դարավոր բարեկամության, միջպետական հարաբերությունների անցած ուղու, տարբեր ոլորտների ուղղությամբ համագործակցությունը խորացնելու և այս բոլորում լիբանանահայ համայնքի ունեցած ուրույն դերակատարության մասին:
«Այդ բոլորից բացի, քաղաքական հարցերի քննարկումը առիթ էր նաև կովկասյան և միջինարևելյան տարածաշրջաններին վերաբերող ամենաթեժ իրադարձություններին անդրադառնալու և կարևոր ընդգծումներ կատարելու:
Նախագահ Սարգսյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդիրը և հաստատել, որ երկու նախագահների աներկբա համոզումն է, որ հակամարտության լուծումը կայացած պիտի լինի արցախահայության իր պատմական հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու իրավունքի վրա: Այս հստակեցմանն անմիջապես հետևում է Երուսաղեմի հարցի ակնարկը, ուր ասվում է, թե նախագահները համաձայն են եղել, որ հանգուցալուծման մեջ ամենակարևորը բանակցային գործընթացն է և ուժի կիրառման բացակայությունը:
Անցում է կատարվել սիրիական ճգնաժամին, բարձր գնահատվել ահաբեկչության և արմատականության դեմ պայքարին Լիբանանի ունեցած ներդրումը և ապա սահուն անցում` փախստականների հարցին, որը մեծ տարողությամբ դիմագրավում է Լիբանանը և ավելի նվազ` Հայաստանի Հանրապետությունը: Նման օրակարագային կետերին ներառվել է նաև Լիբանանի խաղաղության և կայունության համար Երևանի ընգրկումը ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին:
Ահաբեկչության դեմ պայքարի, սիրիական ճգնաժամի, և փախստականների վերաբերյալ թղթածրարների բաժինների արծարծումով նախագահ Աունը ևս գրեթե միևնույն դիրքորոշման շեշտադրումներ է կատարել: Իր բաժնում ավելանում է Լիբանանին ուղղված Իսրայելի սպառնալիքները, Լիբանանի նավթային իրավունքների խնդիրը, և մանավանդ Լիբանանի ցամաքային և օդային սահմանների պաշտպանության առաջադրանքում միջազգային ընտանիքից Բեյրութի ակնկալած աջակցությունը:
Եթե նկատի ունենանք նաև պաշտոնական ընթրիքի առիթով երկու նախագահների կատարած հայտարարությունները, գերակա երկու հիմնահարցերի` Արցախի ինքնորոշման և Ցեղասպանության ուղղությամբ կան վերլուծական և այժմեական նշանակություն պարփակող հայտարարություններ:
Երբ ասվում է, որ աներկբա համոզում է, որ հակամարտության լուծումը պիտի կայացած լինի արցախահայության՝ իր պատմական հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու իրավունքին վրա, դա նշանակում է պարզապես, որ հարգվում է արցախահայության ինքնորոշման իրավունքը և հայրենիքի պատկանելիությունը:
Հիմա մեջբերենք պաշտոնական ընթրիքին նախագահ Աունի կատարած հայտարարության հետևյալ բաժինը. ակնարկելով օսմանյան քաղաքականությունը՝ «Այդ մտածելակերպը թշնամին ուրիշի մեջ էր տեսնում, որ պետք է սպանել և ոչնչացնել նրա մշակույթն ու քաղաքակրթությունը: Այդ մտածելակերպը իրագործեց ամենից սարսափելի կոտորածները` պատճառելով միլիոնավոր նահատակներ: Մեր երկու ժողովուրդները այդ մտածողության զոհերն էին: Հայ ժողովուրդը սրով սպանվեց, լիբանանցի ժողովուրդը` սովի միջոցով: Ցավոք սրտի այդ նույն մտածելակերպը վերջին ժամանակաշրջանում վերստին երևաց` խլելով հարյուր հազարավոր կյանքեր: Վստահաբար անցյալի կոտորածները չճանաչելը և նրանց հանդեպ պատասխանատվության բացակայությունը, անշուշտ, խրախուսոմ են ներկա ջարդերը»:
Նախագահ Աունը հետևողականություն է ցուցաբերում այս հարցի առնչությամբ իր կատարած հայտարարութուններում: Ցեղասպանության 100-ամյակի առիթով իր ելույթում նա զուգահեռ էր անցկացրել 20-րդ դարի առաջին ցեղասպանության և 21-րդ դարի միջին արևելան տարածշրջանում կրոնական արմատականության անվան տակ գործող ահաբեկչության կողմից իրականացվող ցեղային զտումների միջև, քաղաքական ենթատեքստով փոխանցելով, որ միևնույն պետությունն է, որը ժամանակին ուղղակի, այժմ միջնորդավորված իրականացնում է ցեղասպանական քաղաքականություն: Իսկ վերջին հաստատումը, որ եթե Ցեղասպանությունը միջազգային ընտանիքի կողմից դատապարտված լիներ կկանխագելվեր դրա կրկնությունը` պաշտոնական Երևանի և ընդհանրապես հայկական կողմի համար միշտ օգտագործվող տեսակետ է:
Գոյություն ունի հայկական և լիբանանյան հիմնախնդիրների և դիրքորոշումների համատեղելիություն: և սա ոչ միայն պատմական հարցերի կամ ժողովուրդների բարեկամությանը վերաբերող երևույթների, այլև այժմեական խնդիրների` որոնք աշխարհաքաղաքական ներկա օրակարգերի բաղադրիչներ են համարվում»,-գրել է Շահան Գանտահարյանը։
20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:00 23.11.2024
Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգըՆոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող վեց սարկավագների ընծայման կարգը՝ ձեռամբ Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանի, հայտնում են Մայր Աթոռից։ Հաջորդ օրը նորընծաները Մայր Տաճարում կարժանանան քահանայական օծման ու ձեռնադրության»,-ասված է հաղորդագրության մեջ: ...
20:52 23.11.2024
Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարըԱյսօր՝ նոյեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում Գայի պողոտայում բախվել են «Volvo» բեռնատարն ու «Man» մակնիշի ավտոբուսը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Man» ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 36 երթուղին՝ Հարավարևմտյան թաղամասից մինչև Նոր Նորքի 9-րդ զանգված: ...
20:40 23.11.2024
Զելենսկին ասել է, թե երբ Թրամփը կներկայացնի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ծրագիրըՆախագահ Վլադիմիր Զելենսկին «Գրեյն Ուկրաինայից» նախաձեռնության հանդիպման ժամանակ ասել է, որ ԱՄՆ ապագա նախագահ Դոնալդ Թրամփը հունվարին կներկայացնի ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու իր ծրագիրը, գրում է Strana.ua-ն։ Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ հաջորդ տարի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ռազմական գործողությունները դադարեցնելու հնարավորություն կա։ Քաղաքական գործիչն ընդգծել է, որ հանրապետությունը բաց է աֆրիկյան, ասիական և արաբական նախաձեռնությունների համար։ «Ես […] ...
20:30 23.11.2024
Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Սան Տոմեի և Պրինսիպի հետ ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։ Փաստաթուղթը տեղադրված է հրապարակված իրավական ակտերի պորտալում։ «Վավերացնել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Սան Տոմե և Պրինսիպի Դեմոկրատական Հանրապետության միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը»,- ասվում է ՌԴ նախագահի ստորագրած օրենքում։ Այն նաև նշում է, որ համաձայնագիրը ստորագրվել է […] ...
20:20 23.11.2024
Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
20:15 23.11.2024
Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասինՖրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը իրավունք ունի հեռահար ֆրանսիական հրթիռներ արձակել Ռուսաստանի տարածքում։ Դիվանագետի խոսքով՝ Կիևը կարող է նման հարվածներ հասցնել «ինքնապաշտպանության նպատակով»։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Արևմուտքը չպետք է սահմանափակումներ և «կարմիր գծեր» ունենա Ուկրաինային աջակցելու հարցում։ Բարոն նշել է, որ եվրոպական անվտանգությունը կախված […] ...