«Ազոտ» գործարանում 568 խաղաղ բնակիչ է թաքնված, հարվածներ են հասցվել տասնյակ բնակավայրերի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

«Ազոտ» գործարանում 568 խաղաղ բնակիչ է թաքնված, հարվածներ են հասցվել տասնյակ բնակավայրերի

15:40 20.06.2022

Ուկրաինայում ռազմական գործողությունները շարունակվում են արդեն 117 օր։ Ուկրաինական կողմից հաստատել են, որ ռուսական ուժերը գրավել են Սևերոդոնեցկի մոտ գտնվող Մետելկինո բնակավայրը, ինչի մասին ավելի վաղ հայտնել էր ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը առավոտյան տեղեկագրում հայտնել է, որ երկրի արևելքում և հարավում, որտեղ ինտենսիվ ռազմական գործողություններ են ընթանում, ռուսական ուժերն ակտիվորեն օգտագործում են ավիացիան և հրետանին։

Խարկովի ուղղությամբ ռուսական զորքերը հիմնական ջանքերը կենտրոնացրել են այն բանի վրա, որպեսզի թույլ չտան ուկրաինական ուժերին առաջ շարժվել դեպի երկրի պետական սահման։

Դոնեցկի ուղղությամբ ռուսական ուժերը կենտրոնացած են Սևերոդոնեցկի և Բախմուտի վրա։ Այդ ուղղություններում հարվածներ են հասցվել տասնյակ բնակավայրերի։

«Բախմուտի ուղղությամբ հակառակորդը հարվածներ է հասցրել հրետանուց և նռնականետներից։ Լիմանի ուղղությամբ ռուսական ուժերը ավիահարվածներ են հասցրել երկու Սու-25 ինքնաթիռներով։ Ավդեևկայի ուղղությամբ հակառակորդը Սու-25 ինքնաթիռով հարվածել է Շևչենկոյին և Ուգլեդարին։ Սևերոդոնեցկ քաղաքի վերահսկողության համար մարտերը շարունակվում են»,- հայտնել է Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ խոսնակ Ալեքսանդր Շտուպունը։

Սևերոդոնեցկի «Ազոտ» քիմիական գործարանի տարածքի մի մասը գտնվում է Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ։ Գործարանի բունկերներում խաղաղ բնակիչներ են պատսպարված։ Ըստ Լուգանսկի մարզի ղեկավար Սերգեյ Գայդայի՝ գործարանի տարածքում 568 քաղաքացիական անձ է գտնվում, այդ թվում՝ 38 երեխա, սակայն նրանք հրաժարվել են տարհանվել։

Իսկ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության միլիցիայի աղբյուրը ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է, որ ուկրաինացի զինվորականների հետ «Ազոտ» գործարանում գտնվող օտարերկրյա վարձկաններն արգելափակում են բանակցային գործընթացը, կիրակի օրը տեղի ունեցած բանակցություններն արդյունք չեն տվել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 23.11.2024

SHANTNEWS

Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը

19:50 23.11.2024

Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է նաև սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ «Նախարարի առաջին կանգառը եղել է Բուժական բնակավայրի մանկապրատեզը, որը 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորգվել, բարեկարգվել և կահավորվել է: Մանկապարտեզը նախատեսված է 6 խմբի համար։ Ծրագրի […] ...

Մերկելը կարծում է, որ իրեն «քավության նոխազ» են դարձրել ուկրաինական հակամարտության պատճառով

19:30 23.11.2024

Մերկելը կարծում է, որ իրեն «քավության նոխազ» են դարձրել ուկրաինական հակամարտության պատճառով

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ իրեն «քավության նոխազ» են դարձրել՝ կապված Ուկրաինայում հակամարտության սրման հետ։ Այդ մասին նա հայտարարել է Der Spiegel ամսագրին տված հարցազրույցում։ «Դա պարզապես զգացմունք չէ, դա իսկապես ճիշտ է», -ասել է Մերկելը, երբ նրան հարցրել են, թե արդյոք իրեն «քավության նոխազ» են դարձրել՝ հրաժարվելով աջակցել Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցելու […] ...

Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ

19:22 23.11.2024

Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է թուրքական դիվանագիտական ​​աղբյուրը։ «Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը շաբաթ օրը՝ նոյեմբերի 23-ին, հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, նախարարները քննարկել են երկրների միջև երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները»,- ասել է դիվանագիտական ​​աղբյուրը։ ...

Ֆինլանդիայում օդաչուների գործադուլի պատճառով չեղարկվել է մոտ 300 չվերթ

19:11 23.11.2024

Ֆինլանդիայում օդաչուների գործադուլի պատճառով չեղարկվել է մոտ 300 չվերթ

Ֆիննական Finnair ավիաընկերությունը դեկտեմբերի 9-ի և 13-ի շուրջ 300 չվերթ է չեղարկել օդաչուների արհմիության գործադուլի պատճառով, հայտնում է Yle հանրային հեռուստաընկերությունը։ «Finnair-ը ստիպված է չեղարկել թռիչքները Ֆինլանդիայի օդաչուների միության (SLL) բողոքի պատճառով: Գործադուլի շրջանակներում օդաչուները թռիչքներ չեն իրականացնի դեկտեմբերի 9-ին և 13-ին: Ընդհանուր առմամբ, կիրականացվի 300 թռիչք»,-ասվում է հրապարակման մեջ։ Նշվում է, որ գործադուլի պատճառով […] ...

Եվրախորհրդարանը Շոլցից պահանջել է Taurus հրթիռներ առաքել Կիև

19:02 23.11.2024

Եվրախորհրդարանը Շոլցից պահանջել է Taurus հրթիռներ առաքել Կիև

Եվրախորհրդարանի (ԵԽ) նախագահ Ռոբերտա Մեցոլան Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին կոչ է արել թույլատրել գերմանական Taurus թեւավոր հրթիռների արագ առաքումը Կիև, գրում է Die Kronen Zeitung-ը։ Քաղաքական գործչի խոսքով՝ հրթիռների մատակարարումների վերաբերյալ այս դիրքորոշումը կիսում է նաեւ Եվրամիությունը։ «Կա լայն աջակցություն այս պահանջին: Տեսնենք՝ դաշնային ընտրություններից հետո կուրսի համապատասխան փոփոխություն կլինի՞»,- ասել է Մեցոլան։ Նա խոստովանել […] ...

BACK_TO_TOP