Ապրիլին աշխարհում կորոնավիրուսի դեպքերը նվազել են շուրջ 2 անգամ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

Ապրիլին աշխարհում կորոնավիրուսի դեպքերը նվազել են շուրջ 2 անգամ

10:11 02.05.2022

Ապրիլին աշխարհում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն ավելացել է մոտ 24 միլիոնով, ինչը երկու անգամ պակաս է մարտին գրանցված դեպքերից։ Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը։ Միևնույն ժամանակ մահացության ցուցանիշը ևս երկու անգամ նվազել է և եղել ամենացածր մակարդակին 2020 թվականի գարնանից ի վեր։ Ապրիլին աշխարհում կորոնավիրուսից մահացել է մոտ 88 հազար մարդ։

Նախորդ ամսվա ընթացքում հիվանդացության դեպքերն ամենաշատն են եղել Կորեայի Հանրապետությունում՝ 3,8 միլիոն դեպք։ Սակայն դա 2,5 անգամ պակաս է, քան դրանից մեկ ամիս առաջ։ Եվ եթե ապրիլի սկզբին Հարավային Կորեայում գրանցվել էր մոտ 280 հազար վարակակիր, ապա այժմ նրանց թիվը 50 հազարից էլ քիչ է։

Հարավային Կորեային հաջորդում է Գերմանիան, որտեղ ապրիլի 1-30-ը COVID-19-ով հիվանդացել է 3,3 միլիոն մարդ։ Մարտին այդ թիվը գրեթե երկու անգամ մեծ էր։

Երրորդ տեղում Ֆրանսիան է, որին հաջորդում է Իտալիան։ Ռուսաստանում մարտի համեմատությամբ կորոնավիրուսով վարակման դեպքերը նվազել են շուրջ 4 անգամ։

Իսկ մահացությունը նախկինի պես ամենաբարձրն է ԱՄՆ-ում, որտեղ մեկ ամսում 11,5 հազար մարդ է մահացել COVID-19-ից։ Այնուամենայնիվ, դա 2,5 անգամ ավելի պակաս է, քան գարնան սկզբին։

Երկորրդ տեղում Ռուսաստանն է, որտեղ մահացել է 7 հազար մարդ՝ մարտի համեմատությամբ 58 %-ով պակաս։ Երրորդ տեղում Հարավային Կորեան է, որին հաջորդում է Գերմանիան։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լիբանանը հերքել է «Հեզբոլլահ»-ի շտաբի ղեկավարի սպանությունը Իսրայելի պաշտպանության բանակի օդային հարձակման ժամանակ

18:20 23.11.2024

Լիբանանը հերքել է «Հեզբոլլահ»-ի շտաբի ղեկավարի սպանությունը Իսրայելի պաշտպանության բանակի օդային հարձակման ժամանակ

Շիական «Հեզբոլլահ» կազմակերպությունը հերքել է Բեյրութի կենտրոնում գտնվող Էլ-Բոստա ալ Ֆավքա շրջանի վրա իսրայելական օդային հարվածի հետևանքով իր զինված աշխարհազորայինների շտաբի պետի մահվան մասին տեղեկությունը։ «Իսրայելական թշնամին հարձակվել է բնակելի շենքի վրա, որտեղ «Հեզբոլլահ»-ի ոչ մի անդամ չի ապրել»,-րագրողներին ասել է «Հավատարմություն դիմադրությանը» խորհրդարանական խմբակցության անդամ Ամին Շերին։ Պատգամավորի խոսքով՝ Իսրայելը «հերթական անգամ հարձակվել է […] ...

Պենտագոնի ղեկավարը զրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարարի հետ

18:09 23.11.2024

Պենտագոնի ղեկավարը զրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարարի հետ

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը զրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի հետ, հայտնում է ամերիկյան գերատեսչությունը։ «Պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինն այսօր զրուցել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կատցի հետ՝ վերանայելու տարածաշրջանային սպառնալիքները, քննարկելու Իսրայելի ներկայիս գործողությունները և վերահաստատելու Միացյալ Նահանգների անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգությանը»,-ասվում է պաշտպանության նախարարության կայքում։ Օսթինը նաև վերահաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը […] ...

SHANTNEWS

18:00 23.11.2024

SHANTNEWS

Ֆիդանը ասել է, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոն չի տեղափոխվել Թուրքիա

17:53 23.11.2024

Ֆիդանը ասել է, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոն չի տեղափոխվել Թուրքիա

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հերքել է պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի՝ Կատարից Թուրքիա տեղափոխվելու մասին պնդումները։ «Մենք արդեն հերքել ենք այդ լուրերը, Կատարը նույնպես հերքել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոն Թուրքիա»,- մեջբերում է Ֆիդանի խոսքերը TRT Haber հեռուստաալիքը: Թուրքիայի իշխանությունները նախկինում բազմիցս հայտնել են, որ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են հանրապետություն, սակայն այն պնդումները, թե […] ...

Կոլումբիան կձերբակալի Նեթանյահուին, եթե նա այցելի հանրապետություն

17:47 23.11.2024

Կոլումբիան կձերբակալի Նեթանյահուին, եթե նա այցելի հանրապետություն

Կոլումբիայի անվտանգության ուժերը կձերբակալեն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին Միջազգային քրեական դատարանի (ICC) որոշմամբ, եթե նա այցելի Լատինական Ամերիկայի հանրապետություն։ Այս մասին հայտարարել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։ «Մենք հարգում ենք Միջազգային քրեական դատարանի որոշումը, եթե Նեթանյահուն և նրա պաշտպանության նախարարը այցելեն Կոլումբիա, մենք նրանց կձերբակալենք», -ասել է Պետրոն քաթարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Այն, […] ...

Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ Մանասյան

17:39 23.11.2024

Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է «Կատարինե-Տավուշ» թիմի կանանց քաղաքական առաջնորդության համաժողովին և որպես բանախոս հանդես է եկել «Կանանց իրավունքների խթանումը՝ որպես գենդերային հավասարության երաշխիք» թեմայով, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Հանդիպմանը մասնակցել են ՄԻՊ աշխատակազմի, Դիլիջանի համայնքապետարանի, կրթության, մշակույթի, առողջապահության համակարգի ավելի քան 50 կին ներկայացուցիչներ: Ողջունելով ներկաներին՝ Մարդու իրավունքների պաշտպանը […] ...

BACK_TO_TOP