Հարավային Կորեայի իշխանությունները մեղադրանք են առաջադրել երկրում «օմիկրոնով» առաջին հիվանդին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Հարավային Կորեայի իշխանությունները մեղադրանք են առաջադրել երկրում «օմիկրոնով» առաջին հիվանդին

09:07 01.04.2022

Հարավային Կորեայի դատախազությունը պաշտոնական մեղադրանքներ է ներկայացրել երկրի բնակչուհուն, որը դարձել է «օմիկրոն» շտամով վարակվելու հաստատված դեպքի առաջին հիվանդը: Ինչպես ուրբաթ հայտնել է Yonhap գործակալությունը, իրավաբանական գործողության համար հիմք է հանդիսացել կեղծ տեղեկությունների տրամադրումը։

Իրավապահ մարմինները կնոջը չեն ձերբակալել, նրան կասկածում են ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի մասին օրենքը խախտելու մեջ։ Գործը փոխանցվել է Ինչհոն քաղաքի դատարան, առաջին լսումները նշանակված են մայիսի 31-ին:

Անցյալ տարվա նոյեմբերին կինն ամուսնու հետ վերադարձել է Նիգերիայից, նոյեմբերի 25-ին կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է ցույց տվել: Բժշկական հարցման ընթացքում քաղաքացուհին պատմել է, որ օդանավակայանից տուն է վերադարձել հատուկ տաքսիով, սակայն իրականում, ինչպես կարծում է հետաքննությունը, իրեն տարել է ծանոթը, ինչը հակահամաճարակային կանոնների խախտում է եղել: Այդ ծանոթը և նրա ընտանիքի անդամները հաճախել են եկեղեցի, որի ծխականների մեջ հետագայում վարակվածներ են հայտնաբերվել: 2021 թվականի դեկտեմբերի 1-ին իշխանությունները հաստատել են, որ երկրի տարածքում առաջին անգամ հայտնաբերվել է «օմիկրոն» շտամ։

Հարավային Կորեայի իշխանությունները գրանցել են վարակման ավելի քան 280 հազար նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 13,3 միլիոնը: Մեկ օրում մահացել է 360 մարդ, պանդեմիայի սկզբից ի վեր մահվան ելքերի ընդհանուր թիվը հասել է 16 590-ի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զելենսկին ասել է, թե երբ Թրամփը կներկայացնի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ծրագիրը

20:40 23.11.2024

Զելենսկին ասել է, թե երբ Թրամփը կներկայացնի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ծրագիրը

Նախագահ Վլադիմիր Զելենսկին «Գրեյն Ուկրաինայից» նախաձեռնության հանդիպման ժամանակ ասել է, որ ԱՄՆ ապագա նախագահ Դոնալդ Թրամփը հունվարին կներկայացնի ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու իր ծրագիրը, գրում է Strana.ua-ն։ Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ հաջորդ տարի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ռազմական գործողությունները դադարեցնելու հնարավորություն կա։ Քաղաքական գործիչն ընդգծել է, որ հանրապետությունը բաց է աֆրիկյան, ասիական և արաբական նախաձեռնությունների համար։ «Ես […] ...

Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը

20:30 23.11.2024

Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Սան Տոմեի և Պրինսիպի հետ ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։ Փաստաթուղթը տեղադրված է հրապարակված իրավական ակտերի պորտալում։ «Վավերացնել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Սան Տոմե և Պրինսիպի Դեմոկրատական ​​Հանրապետության միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը»,- ասվում է ՌԴ նախագահի ստորագրած օրենքում։ Այն նաև նշում է, որ համաձայնագիրը ստորագրվել է […] ...

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

20:20 23.11.2024

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

20:15 23.11.2024

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը իրավունք ունի հեռահար ֆրանսիական հրթիռներ արձակել Ռուսաստանի տարածքում։ Դիվանագետի խոսքով՝ Կիևը կարող է նման հարվածներ հասցնել «ինքնապաշտպանության նպատակով»։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Արևմուտքը չպետք է սահմանափակումներ և «կարմիր գծեր» ունենա Ուկրաինային աջակցելու հարցում։ Բարոն նշել է, որ եվրոպական անվտանգությունը կախված […] ...

Հրդեհ տան տանիքում

20:06 23.11.2024

Հրդեհ տան տանիքում

Նոյեմբերիի 23-ին, ժամը 16:04-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 47-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:04-ին, մարվել՝ 17:47-ին: Այրվել է […] ...

SHANTNEWS

20:00 23.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP