20:25 04.03.2022
Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված Ժաուտիկովյան միջազգային 18-րդ դպրոցական օլիմպիադային Հայաստանը ներկայացել է 37 մասնակիցներով, նրանցից 12-ն արժանացել են մեդալների՝ 1 ոսկե, 1 արծաթե և 10 բրոնզե: «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից առցանց ձևաչափով օլիմպիադային Գյումրիի «ֆոտոն» վարժարանից 5 աշակերտ է մասնակցել՝ 2-ը՝ մաթեմատիկա, ևս 2-ը՝ ինֆորմատիկա և 1-ը՝ ֆիզիկա առարկաներից: Նրանցից 2-ը ինֆորմատիկայից բրոնզե մեդալ են նվաճել։
Գյումրեցի դպրոցականները նվաճումներ ունեն նաև շախմատի միջազգային մրցաշարում։ Նորվեգիայի Կրագերո քաղաքում կայացած միջազգային մրցաշարում 2 աշակերտ արժանացել է հատուկ մրցանակի։
Ժորա Ունուպօղլյանը Ժաուտիկովյան միջազգային 18-րդ օլիմպիադայի բրոնզե մեդալակիրներից է։ 12-րդ դասարանցի Ժորան և իր համադասարանցի Գևորգ Բոյաղչյանը բրոնզե մեդալի են արժանացել ինֆորմատիկայի սպորտային ծրագրավորում բաժնից։ Գևորգն այժմ էլ Երևանում է միջազգային օլիմպիադայի մասնակցում։ IT ոլորտի սպորտային ծրագրավորում այս բաժինը դեռևս շատ ուսումնասիրված չէ, գյումրեցի դպրոցականները նշում են, որ այն ևս անհրաժեշտություն է դառնում ուսումնասիրել։
«Ծրագրավորումը շատ մեծ պահանջարկ ունի, կուզենայի, որ սպորտային ծրագրավորումը ևս մարզերում զարգանար, եթե նայենք հանրապետական ցուցանիշները մասնակցության, կտեսնենք, որ մարզերից շատ քիչ է մասնակցությունը։ Հուսամ՝ իմ այս մեդալը կլինի քայլ դեպի մարզերի զարգացում»,- նշել է բրոնզե մեդալակիր Ժորա Ունուպօղլյանը։
Ժաուտիկովյան միջազգային 18-րդ օլիմպիադան առցանց ձևաչափով է անցկացվել։ Ժամանակակից տեխնիկական միջոցների ձեռքբերման և տեղադրման արդյունքում հնարավոր է եղել վարժարանում ապահովել առցանց մասնակցության տեխնիկական և վերահսկման պայմանները։
Արդեն առկա ձևաչափով Նորվեգիայում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում են ունեցել մասնակից աշակերտ։ 8-րդ դասարանցի Աիդա Ալվանջյանը այն 5 պատվիրակներից մեկն է եղել, ով մասնակցել է շախմատային մրցաշարին։ Ի դեպ, Հայաստանը ներկայացրած 5 պատվիրակներն էլ եղել են գյումրեցի աշակերտները։ Աիդան իր վարկանիշային խմբում զբաղեցրել է առաջին հորիզոնականը և արժանացել հատուկ մրցանակի։
«Մրցակցությունը թեժ էր, սակայն համառ պայքարի արդյունքում ինձ հաջողվեց վարկանիշային խմբում գրավել առաջին տեղը, ինչպես նաև մրցույթը հնարավորություն տվեց զգալիորեն բավարարել միջազգային վարկանիշը, ինչը խոշոր մրցաշարերի մասնակցության կարևոր նախապայման է»,- նշում է «Kragero Resort Chess-2022» շախմատի միջազգային մրցույթի հաղթող Աիդա Ալվանջյանը։
Հատուկ մրցանակակիր գյումրեցի մյուս աշակերտը թիվ 20 հիմնական դպրոցից է։ Նորվեգական Կրագերո քաղաքում անցկացված միջազգային մրցաշարում 8-րդ դասարանցի Սամվել Զաքարյանը 77 մասնակիցների շարքում գրավել է առաջին հորիզոնականն ու արժանացել հատուկ մրցանակի։
«Կարողացա մասնակիցների դեմ լավ դիմակայել ու հաղթել ինձնից ավելի ուժեղ մասնակիցներին։ Մասնակցելով այս օլիմպիադային, ունեցա նոր ընկերներ՝ տարբեր երկրներից։ Շախմատում հարկավոր է ունենալ կամքի ուժ, նպատակասլացություն, որ կարողանանք բոլոր խոչընդոտները հեռացնել»,- ասում է «Kragero Resort Chess-2022» շախմատի միջազգային մրցույթի հաղթող Սամվել Զաքարյանը։
Սամվելը շախմատ է խաղում 4 տարեկանից, մտադիր է դպրոցն ավարտելուց հետո մտքի խաղի իր գիտելիքներն ավելի խորացնել ու շարունակել ուսումը հենց այդ ուղղությամբ։ ShantNews.am-ի հետ զրույցի ընթացքում ևս Սամվելը շախմատ էր խաղում։ Դասընկերոջ հետ խաղալով շախմատի 1 պարտիա, իր օգտին կրկին հաղթանակ գրանցեց։
22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները22:24 23.11.2024
Իսրայելի պաշտպանության բանակը հետաքննում է ՀԱՄԱՍ-ի պնդումները Գազայում պատանդի զոհվելու մասինԻսրայելական զինվորականները դեռ չեն կարող հաստատել Գազայի հատվածում պատանդներից մեկի մահը, ինչպես պնդում է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Այսօր երեկոյան ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությունը հրապարակել է ձայնագրություն, որտեղ իբր երևում է, որ սպանվել է պատանդ, և այս փուլում մենք չենք կարող ոչ հաստատել, ոչ հերքել այն: Բանակի ներկայացուցիչները կապի […] ...
22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցըԹբիլիսիում Հերոսների հրապարակում ընդդիմության բողոքի ակցիան, որտեղ քաղաքացիները փակել էին երթևեկությունը, ավարտվել է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ավելի վաղ ընդդիմությունը խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ ցույց էր կազմակերպել՝ արգելափակելով Թբիլիսիի կենտրոնում՝ Հերոսների հրապարակի երթևեկությունը։ Սա քաղաքի ամենակարևոր տրանսպորտային հանգույցներից մեկն է, ներառյալ վերգետնյա անցումները և միացնող մի քանի թաղամասեր, ինչպես նաև ամբարտակը: Ոստիկանությունը չի […] ...
22:08 23.11.2024
Բեյրութի կենտրոնում իսրայելական հարվածի զոհերի թիվը հասել է 15-իՇաբաթ օրը Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնական շրջաններին իսրայելական բանակի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով լիբանանյան իշխանություններին։ Նախկինում հաղորդվում էր չորս զոհի մասին։ Վերջին տվյալներով՝ ևս 63 մարդ վիրավորվել է։ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել տեղական ժամանակով առավոտյան ժամը 4-ի սահմաններում: Associated Press-ի փոխանցմամբ՝ հարձակման էպիկենտրոնը գտնվել է […] ...
21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է երեխաներ չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը։ Այժմ երեխա ունենալուց հրաժարվելը չի կարող քարոզվել համացանցում, լրատվամիջոցներում, կինոյում և գովազդում։ Փոփոխություններ են արվում մի քանի օրենքներում, որոնք կարգավորում են այդ ոլորտները։ Արգելվում է նաև երեխաների շրջանում երեխաներ չունենալու գաղափարի տարածումը․ իշխանությունները միջոցներ կձեռնարկեն անչափահասներին նման տեղեկատվությունից պաշտպանելու համար: […] ...
21:40 23.11.2024
Վարշավայի քաղաքապետը դարձել է Լեհաստանի նախագահի թեկնածուՎարշավայի քաղաքապետ Ռաֆալ Թրզասկովսկին հաղթել է ներքին կուսակցական ընտրություններում և այդպիսով առաջադրվել Լեհաստանում որպես նախագահի թեկնածու իշխող կոալիցիայից, որը գլխավորում է «Քաղաքացիական հարթակ» կուսակցությունը, հաղորդում է Politico-ն: Թրզասկովսկին ստացել է ձայների 74,75%-ը, իսկ նրա մրցակիցը՝ արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին՝ 25,25%-ը։ Հաղորդվում է, որ ուրբաթ օրը տեղի են ունեցել ներկուսակցական ընտրություններ, որոնց արդյունքները հրապարակվել են շաբաթ օրը։ […] ...