19:59 16.02.2022
Սեպտեմբերից շահագործման հանձնված Գյումրիի Ակադեմիական վարժարանի հիմնանորոգված շենքում դասերը շարունակում են երկհերթ։ Պատճառը համավարակային կանոնների պահպանումը կամ տարածքային պայմանները չեն, այլ գույքի պակասն է։ Դպրոցի ունեցածը հին է և բավարար չէ աշակերտության քանակին։ Խնդրի կարգավորման ուղղությամբ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գումարային հատկացում կատարել է, բայց գույքի ձեռքբերման համար անցկացվող մրցույթներն արդեն մի քանի անգամ է՝ չեն կայանում։
Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ վարժարանի շենքը հիմնանորոգվեց, և 2021 թվականին վերակառուցումն ավարտվեց, կրթօջախին տրվեց շահագործման թույլտվություն։ Բայց դրանով վերջնական չկարգավորվեց կրթական հաստատության բնականոն աշխատանքը։ Վարժարանի շենքային պայմանները լիարժեք են, դասասենյակները բավարարում են եղած աշակերտական քանակին, բայց սեպտեմբերից այստեղ դասերը երկհերթ են շարունակում, աշակերտական գույքը չի բավականացնում։
30 աշակերտ ունեցող մեկ դասարանում կարող է նստել աշակերտների ուղիղ կեսը։ Նոր ու ժամանակակից լուծումներով հիմնանորոգված շենք է տեղափոխվել դպրոցի ունեցած հին գույքը, որը ոչ միայն քիչ է, նաև զգալի մաշված է: 90-ականներից օգտագործվող, մի քանի անգամ շենքից-շենք տեղափոխված գույքը անհարմար է։ Սեղան-աթոռների պակասը թույլ չի տալիս ընդարձակ դասարաններում տեղադրել աշակերտների թվով նստարաններ ու դասերն անցկացնել ամենօրյա ռեժիմով ու միահերթ։
«Եթե մենք գույք ունենայինք, կկարողանայինք մեր դասարանի բոլոր երեխեքով դաս անեինք, իսկ հիմա կիսված ենք ու մեր վերջին տարին է, ես դրանից եմ դժգոհում, որ չենք տեսնում մեր դասընկերներին»,- նշում են վարժարանի աշակերտները։
Գույքի մի մասը կրթության նախարարությունն է տրամադրել՝ ուսուցիչների սեղանները, աթոռները, գրապահարանները, իսկ աշակերտական նստարանների ձեռք բերման համար 12 մլն դրամ է հատկացվել դպրոցին, գույքը մրցութային կարգով ձեռք բերելու համար։ Իսկ մրցույթի կազմակերպման և անցկացման պարտավորությունը, պարզվում է, դպրոցինն է։ Մինչ օրս գույքի մատակարարի 3 մրցույթ է հայտարարվել, որոնց մասնակցելու համար, սակայն, ոչ մի կազմակերպություն հայտ չի ներկայացրել։
«Դպրոցը պետական ոչ առևտրային կազմակերպություն է, դպրոցը իրավունք ունի իր գույքի ձեռքբերման համար մրցույթ հայտարարել, էստեղ էնքան էական չէ՝ ով կանի մրցույթը, որովհետև ավելի արդյունավետ ու նպատակային կլինի հայտարարությունը, որովհետև դպրոցն ինքն ավելի լավ գիտի գույքի կարիքները, քանակը։ Նման մրցույթներ բազմաթիվ են լինում, որ դիմողներ չեն լինում, թե պատճառները որոնք են, որ չեն դիմում, չենք կարող ասել, գուցե տեղեկատվության պակասն է կամ չգիտեմ․․․ Ամեն դեպքում նոր մրցույթ կհայտարարվի այնքան, մինչև մրցույթը կայանա»,- Shantnews.am -ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը։
Վարժարանում առաջիկայում մտադիր են նորից մրցույթ հայտարարել, մինչև մարտ ամսվա վերջ գույքի խնդիրը, հույս ունեն, որ կկարգավորեն։ Դպրոցի գույքն ամբողջությամբ նորացնելու համար պահանջվում է 320 աշակերտական սեղան, 640 նստարան և 13 համակարգչային սեղան՝ իրենց աթոռներով։ Մինչ օրս վարժարանը սեփական միջոցներով կարողացել է ձեռք բերել դահլիճի աթոռները, ձայնային տեխնիկան:
23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում00:00 24.11.2024
Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...
23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համարԿորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...
23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANAԻսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...
23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարներըSolar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...
23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթՆոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...
23:20 23.11.2024
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևըՄիացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...