14:50 11.02.2022
Մոտ տասը տարի անց Ֆրանսիան դարձյալ վերադառնում է միջուկային էներգետիկային: Երկրի նախագահը խոստացել է մինչև 6-14 ատոմային նոր ռեակտոր կառուցել, որոնցից առաջինը շահագործման կհանձնվի 2035-ին: Միաժամանակ մտադրություն կա գործողների շահագործման ժամկետը 40-ից դարձնել 50 տարի:
Հայտնի է, որ 2011-ին Ճապոնիայում Ֆուկուսիմայի ատոմակայանում վթարից հետո Եվրոպայում էլ մեկը մյուսի հետևից ատոմակայաններ փակվեցին: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան նման որոշում չէր կայացրել, սակայն կասկածներ կային, ուստի ներդրումներ չէին արվում: Եվ այժմ, ըստ նրա, եկել է ֆրանսիական միջուկային էներգետիկայի վերածննդի պահը:
Միջուկային էներգետիկան կազմել է հետպատերազմական Ֆրանսիայի տնտեսության հիմքը: Այն, որպես ոլորտ, մեծությամբ երկրորդն էր Գերմանիայից հետո: Ատոմային էներգետիկան ապահովում էր էլեկտրաէներգիայի պահանջարկի 70 տոկոսը: Բացի դրանից` Ֆրանսիան դրա հաշվին նաև էներգիայի մեծ արտահանող էր՝ էլեկտրաէներգիա մատակարարելով Իտալիային և Մեծ Բրիտանիային:
Ի դեպ, մասնագետները նկատում են, որ Մակրոնը նման որոշման մասին հայտարարում է երկրում նախագահական ընտրություններից երկու ամիս առաջ: Գրեթե բոլոր թեկնածուները ևս խոստացել էին ատոմակայան կառուցել:
16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր16:56 23.11.2024
ԵՄ մուտքի վիզաների ազատականացումը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարարՆերքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 22-ին ելույթ է ունեցել «Ընդլայնելով Հայաստան-ԵՄ գործընկերությունը» միջոցառմանը, որը նվիրված էր Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման յոթամյակին: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ կառավարության, Ազգային ժողովի, Հայաստանում ԵՄ պատվիրակության և անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀԸԳՀ քաղաքացիական […] ...
16:51 23.11.2024
Իսրայելի ռազմաօդային ուժերը դարձյալ հարվածել են ԲեյրութինԻսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածներ են հասցրել Բեյրութի հարավային արվարձանում գտնվող Սան Թերեզ և Քաֆաաթ թաղամասերին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Բնակելի բազմահարկ շենքերը խոցվել են իսրայելական ինքնաթիռների կողմից, տեսանելի են ծխի սյուներ։ Շաբաթ առավոտյան իսրայելական ինքնաթիռները հարվածներ էին հասցրել Բեյրութի կենտրոնում գտնվող Բաստա թաղամասին: Հարվածի հետևանքով զոհվել է ավելի քան 10 մարդ, վիրավորվել՝ ավելի […] ...
16:45 23.11.2024
Երևանի կենդանաբանական այգում հերթական ծառատունկն է իրականացվելԵրևանի կենդանաբանական այգում այսօր հերթական ծառատունկն է իրականացվել: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, այգու տարածքում տնկվել է ավելի քան 150 ծառ՝ տանձենի, խնձորենի, կաղնի։ Ծառատունկին մասնակցել են Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը, բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը, կառավարման խորհրդի անդամներ, այգու տնօրենը և աշխատակիցները։ Երևանի կենդանաբանական այգու տարածքում վերջին 2 տարիներին տնկվել է 1000-ից ավելի ծառ։ ...
16:38 23.11.2024
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Գազայի մերձակայքում իսրայելական բազային հարվածելու մասինՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը` «Ալ-Քասամ» բրիգադները հայտնել են, որ փոքր հեռահարության հրթիռներ են արձակել Գազայի հատվածի մոտ գտնվող իսրայելական Ռաիմ ռազմաբազայի ուղղությամբ: «Ալ-Քասամ բրիգադները մի քանի փոքր հեռահարության հրթիռներ են արձակել Ռաիմ ռազմաբազայի ուղղությամբ»,- ասվում է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի հայտարարության մեջ: ...
16:23 23.11.2024
«իԳործը» արդեն 5-րդ տարին անընդմեջ Հայաստան է բերում սփյուռքահայ մասնագետների«իԳործը» արդեն 5-րդ տարին անընդմեջ Հայաստան է բերում սփյուռքահայ մասնագետների ու նրանց 1 տարի ժամկետով աշխատանք առաջարկում պետական կառավարման համակարգում: Ամեն տարի մասնակիցների ավելի քան 70 տոկոսը որոշում է մնալ հայրենիքում: Մանրամասները՝ Կառավարության ռեպորտաժում: ...
16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով«The Voice» վոկալ շոուի աստղ Շարիպ Ումխանովը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով: Այս մասին նա հայտնել է Instagram-ում՝ հրապարակելով նիհարելուց առաջ և հետո արված լուսանկարներ: «Ուղիղ մեկ տարի առաջ ես իմ առջև նպատակ դրեցի. Եվ այսօր վստահաբար կարող եմ ասել, որ այդ առաջադրանքը կատարել եմ»,- գրել է նա։ Ումխանովի խոսքով՝ ինքը չի դիմել բարիատրիկ […] ...