Գարեգին Բեքչյանը չտուժեց, ոչ էլ շահեց Արամ Աթեշյանը. Սեպուհ արք Չուլջյանի հարցազրույցը «Ակոս»-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Գարեգին Բեքչյանը չտուժեց, ոչ էլ շահեց Արամ Աթեշյանը. Սեպուհ արք Չուլջյանի հարցազրույցը «Ակոս»-ին

13:34 15.02.2018

Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արք Չուլջյանը հարցազրույց է տվել Ստամբուլի հայկական «Ակոս»-ին՝ խոսելով Պոլսո հայոց պատրիարությունում տեղի ունեցող գործընթացների, Գարեգին Բեկչյանին պատրիարքի տեղապահի աթոռից զրկելու և Աթեշյանին փոխանորդ վերանշանակելու մասին: Հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ:

Հարց – Սրբազան Հայր, Դուք անկասկած հետևում եք Պոլսո Հայոց Պատրիարքության շուրջ կատարվող իրադարձություններին: Իբրև հայ եկեղեցու բարձրաստիճան հոգևորական և Թուրքիո հայոց Պատրիարքության թեկնածու, ի՞նչ է ձեր կարծիքը այս երևույթների նկատմամբ:

– Ողջ հայ ժողովուրդն է հետևում Պոլսում կատարվող իրադարձություններին: Տարօրինակ ու անտրամաբանական շատ բաներ կատարվեցին անցնող 10 տարիներին և այժմ էլ, այս օրերին ևս, ինչ որ կատարվեց, շատ անսպասելի էր և գրեթե անհասկանալի ու անպատվաբեր մեզ բոլորիս համար: 

Ցավում եմ, որ Թուրքիան, իբրև դեմոկրատական և սկզբունքներին հավատարիմ պետություն, արդեն 10 տարի սառեցրել է 40.000-50,000 քրիստոնյա հայ փոքրամասնության՝ իր հոգևոր պետին՝ Պատրիարքին ընտրելու  իրավունքը: Սա վայել չէ 80 միլիոն ազգաբնակչություն ունեցող գերհզոր պետությանը:

Տպավորություն է ստեղծվում, որ իշխանություններին հաղորդվել են սխալ տեղեկություններ մեր եկեղեցական կարգ ու կանոնի մասին, և իշխանություններն էլ ապակողմնորոշվել են,  այլապես  հիվանդ, բուսական կյանքով ապրող Պատրիարքին գործունյա ճանաչելու անտրամաբանական մի նամակ չէր կարող հրապարակվել: 

Կա նաև տեսանելի մի իրականություն, որ Պոլսո հայ համայնքի մեջ ինչ-ինչ ուժեր, ստանալով պետական չինովնիկների կամ օլիգարխների աջակցությունը, փորձում են իրենց կամքը թելադրել և  շարունակ իրենց ազդեցությունն ու իշխանությունը համայնքին պարտադրել, պառակտիչ գործողություններ ծավալել և արհեստական վախի ու խուճապի մթնոլորտ ստեղծել:

Սակայն մեր ցավն ենք հայտնում հատկապես Թուրքիո Հայոց Պատրիարքության Բարձրագույն Կրոնական Մարմնի՝ Պատկառելի Կրոնական Ժողովի անսկզբունքային և անարժանապատիվ կեցվածքի համար, որ պետական միջամտության առջև անկարող գտնվեց և չկարողացավ նրանց ճշմարտությունը բացատրել: Հայ համայնքը ակնկալում էր, որ Թուրքիո հայությունը ներկայացնող պատրիարքության բարձրագույն մարմինը պատշաճ բացատրություններով և համապատասխան լուսաբանություններով Թուրքիայի իշխանություններին կարող էր օգնել հասկանալու եկեղեցական կարգ ու կանոնի, ավանդությունների պահպանման կարևորությունը և հայ համայնքի ակնկալություններն ու սպասումները:

Ափսոս, որ իմաստություն և հեռատեսություն  չունեցավ Կրոնական Ժողովը՝ ստանձնելու և բարեհաջող ելք ապահովելու ստեղծված վիճակից: Այդ, այսպես կոչված, բարձրագույն մարմինը, հակասելով մեկ տարի առաջ իր իսկ կատարած օրինական ընտրությանը, շեղվեց մեր եկեղեցու բազմադարյա ժողովական և ժողովրդական ընտրական սկզբունքներից: Սա վա´տ նախադեպ է և շա´տ վտանգավոր որոգայթ Պատրիարքական ընտրություններից առաջ՝ հղի անկանխատեսելի հետևանքներով:

Այսպիսով, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու նվիրապետական չորրորդ աթոռի Կրոնական Բարձրագույն հոգևոր կառույցի դարավոր հեղինակությանը մեծ ու անդառնալի հարված հասցվեց:

Փաստորեն, Կրոնական Ժողովը՝ մեր երիցագույն ընտրյալ հոգևորականին՝ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին տեղապահությունից զրկեց, և թող չթվա, թե տուժեց Գարեգին Բեքչյանը և ոչ էլ  որևէ մեկը միամտություն չունենա, թե շահեց Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:  Տուժեց Թուրքիայի վարկանիշը, Պոլսո հայ համայնքի արժանապատվությունը, Պոլսո Աթոռի երբեմնի փառքն ու պատիվը:

9 փետրվար 2018թ. Կրոնական Ժողովի որոշումը ևս մեկ անգամ մեծ հուսախաբության մատնեց ոչ միայն պոլսահայությանը, այլև համայն հայությանը:

Ափսոս, հազար ափսոս, որ Աթոռի շուրջ անցյալից եկող  արատավոր սովորության համաձայն կրկին հայ համայնքը հայտնվեց նույն անցանկալի փոսի մեջ: Սակայն պատմության էջերում եղել են նաև դրական, հույս ներշնչող, համայնքը ոտքի հանող միաբանության վառ օրինակներ. դրանք պետք է լինեն մեր սթափության, զգոնության լուսավոր փարոսը և դեպի առաջ շարժվելու հավատամքը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

23:40 23.11.2024

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

Իսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

23:30 23.11.2024

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

Solar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

23:25 23.11.2024

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

23:20 23.11.2024

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...

BACK_TO_TOP