19:40 07.02.2022
Աստղագետների միջազգային խումբը՝ Լյովենի կաթոլիկ համալսարանի (KU Leuven) հետազոտողների գլխավորությամբ, հայտնաբերել է, որ, ոչնչանալով, աստղերի որոշ տեսակներ կարող են մոլորակներ ձևավորել: Այս մասին հաղորդվում է ուսումնական հաստատության կայքում։
Մինչ այժմ համարվում էր, որ համակարգերի մեծ մասում մոլորակները ծնվում են իրենց աստղերից անմիջապես հետո: Ինչպես գիտեք, մեր Արևը սկսել է այրվել 4,6 միլիարդ տարի առաջ, և հաջորդ միլիոն տարիների ընթացքում աստղի շուրջ նյութը խտացել և առաջացրել է նախամոլորակային սկավառակ:
Հենց այդպես են ծնվել մոլորակները, այդ թվում՝ Երկիրը, սակայն փոշու և գազի նման սկավառակները պարտադիր չէ, որ շրջապատեն նորածին աստղերը։ Նախկին հետազոտությունները ցույց են տվել, որ դրանք կարող են զարգանալ նաև երկուական աստղերի շուրջ, որոնցից մեկը մահանում է:
Երբ մոտենում է միջին չափի աստղի գոյության ավարտը, այն իր մթնոլորտի արտաքին մասը դուրս է նետում տիեզերք, որից հետո դանդաղորեն անհետանում է, այսպես կոչված, սպիտակ թզուկի տեսքով:
Երկուական աստղերի դեպքում երկրորդ աստղի գրավիտացիոն ձգողականությունը հանգեցնում է նրան, որ մեռնող աստղի կողմից արտանետվող նյութը ձևավորում է հարթ պտտվող սկավառակ, որը նման է երիտասարդ աստղերի շուրջ տեսած նախամոլորակային սկավառակներին:
Astronomy & Astrophysics ամսագրում հրապարակված նոր ուսումնասիրությամբ գիտնականները ցույց են տվել, որ այսպես կոչված զարգացած երկուական աստղերը շրջապատող սկավառակները հաճախ ցույց են տալիս մոլորակների առաջացման նշաններ:
Իրենց դիտարկումների ընթացքում նրանք հետազոտել են 85 երկուական աստղային համակարգեր, և նշված երևույթները հայտնաբերվել են դրանցից տասի ինֆրակարմիր պատկերների վրա:
«Մեր ուսումնասիրած սկավառակների էվոլյուցիայի երկուականների 10 տոկոսում մենք տեսնում ենք մեծ սկավառակի խոռոչ: Սա նշան է, որ այնտեղ ինչ-որ բան լողում է, որը հավաքել է ամբողջ նյութը խոռոչի շրջանում»,- ասում է հոդվածի առաջին հեղինակ աստղագետ Ժակ Կլուսկը:
Նա նաև ավելացրել է, որ նման համակարգերում մահացող աստղի մակերեսին շատ քիչ ծանր տարրեր կան, օրինակ՝ երկաթը։ Սա խոսում է այն մասին, որ այս տարրերով հարուստ փոշու մասնիկները որսացել են մոլորակի կողմից:
Կլուսկը չի բացառում, որ այս կերպ մի քանի մոլորակներ կարող են գոյանալ երկուական աստղերի շուրջ։
Եթե աստղագետների դիտարկումները վերջնականապես հաստատվեն, ապա մոլորակների առաջացման վերաբերյալ ներկայիս գիտական տեսակետները ճշգրտման կարիք կունենան։
«Մոլորակների ձևավորման այս անսովոր ձևի հաստատումը կամ հերքումը աննախադեպ փորձություն կլինի ներկայիս տեսությունների համար»,- ասում է աստղագիտության ինստիտուտի ղեկավար պրոֆեսոր Հանս Վան Վինկելը:
Իրենց վարկածը ստուգելու համար աստղագետները մտադիր են օգտագործել Չիլիի Եվրոպական հարավային աստղադիտարանի մեծ աստղադիտակները:
14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերովՀայաստանի Պրեմեր լիգայի «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով: Այս մասին հայտնում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը․ «Հաշվի առնելով Fastex Պրեմիեր լիգայի 15-րդ տուրից հետաձգված խաղի նկատմամբ մեծ հետաքրքրությունն ու Շենգավիթի մարզադաշտի նստատեղերի սահմանափակ քանակը` առաջիկա մրցավեճի մուտքը կլինի տոմսերով, որոնք կարող եք անվճար ստանալ մարզադաշտ մուտք գործելիս: Մարզադաշտի դռների բացումը` 17:00-ին»,- ասված է հայտարարության […] ...
14:17 23.11.2024
Արդյո՞ք անձերի փոփոխությունը կարող է լուծել համակարգային խնդիրները. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ Կառավարությունում տեղի ունեցած պաշտոնանկությունները փոխեցին լրատվական օրակարգը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ հայտնեց, որ մի շարք պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց պաշտոնները: Եվ դրա պատճառները անձնավորված չեն, այլ՝ համակարգային: Դրանից հետո արվեցին նոր նշանակումներ: Ի՞նչ հարց են լուծում այս փոփոխությունները: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում քննարկվել են «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, պատմաբան […] ...
14:05 23.11.2024
Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են. ԿԳՄՍ նախարարՀանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝ ֆունկցիոնալ անգրագիտությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Կրթության տեսչական մարմինը ավելի քան 800 երեխայի շրջանում ամեն տարի ուսումնասիրություն է անցկացնում՝ գեղարվեստական և գիտահանրամատչելի տեքստերը լուռ ընթերցելու և ընթերցածը հասկանալու, վերլուծելու, եզրահանգումներ անելու կարողությունները […] ...
13:52 23.11.2024
Ամփոփվել է Ալեն Սիմոնյանի պաշտոնական այցը ՎիետնամԱնցնող շաբաթ պաշտոնական այցով Հանոյ է մեկնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Վիետնամում Ալեն Սիմոնյանն ու ԱԺ պատգամավորներն ունեցել են մի շարք հանդիպումներ: Խորհրդարանի ղեկավարն այցի հրավերը ստացել էր պաշտոնակցից: Հանդիպումների ընթացքում ընդգծվել է երկկողմ հարաբերություններին նոր տեմպ հաղորդելու գործնական քայլերի անհրաժեշտությունը, անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպություններում տնտեսական, կրթական ու մշակութային փոխգործակցությանը վերաբերող հարցերի: […] ...
13:40 23.11.2024
Եթե պարտվեի, ապա մարդկանց դուր կգար. Ջեյք Փոլը մեկնաբանել է Թայսոնի հետ պայմանավորված մենամարտ անցկացնելու լուրերըԱմերիկացի հանրահայտ բլոգեր Ջեյք Փոլը մեկնաբանել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնի հետ պայմանավորված մենամարտ անցկացնելու մասին լուրերը: «Հիմարներ, նա մարզում չէր անցկացնում: Նրա առջև մարդ էր, որը նույնպես պատասխանում էր հարվածներով: Մարդիկ չեն հասկանում, թե ինչ հզոր հարվածների եմ տիրապետում: Ես գերազանց եմ օգտագործում ջեբը, ունեմ արագություն, փայլուն […] ...
13:29 23.11.2024
Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը. կա տուժածԵրեկ՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են Երևանի բնակիչ 38-ամյա Էդգար Հակոբյանի վարած «Range Rover» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 29-ամյա Նվեր Դավթյանի վարած «BMW X6» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «BMW X6»-ը կողաշրջվել և բախվել է երկաթե էլեկտրասյանը, 1 հոգի մարմնական վնասվածքներով […] ...