18:38 02.02.2022
Երկաթուղային ճանապարհով 2021 թվականի ընթացքում Գյումրի է փոխադրվել 3 մլն 124 հազար տոննա բեռ, ինչը 2,4%-ով պակաս է 2020 թվականին արձանագրված ցուցանիշից: Բեռների ներկրումներն ավելի մեծ ծավալ են կազմում, քան արտահանումները։ Ապրանքաշրջանառությունը Գյումրիի երկաթուղով ոչ միայն ներքին շուկայի համար է, նաև Հայաստանից դուրս՝ արտերկիր։ 2021 թվականի ընթացքում երկաթուղային ճանապարհով ընդհանուր հաշվով 1723 վագոն բեռ է ներկրվել ոչ միայն Հայաստանի այլ մարզերից, այլև արտերկրից՝ հիմնականում ՌԴ-ից և Ուկրաինայից։ Համեմատաբար քիչ են արտահանման ծավալները։ Ներքին շուկայի սպառման ապրանքատեսակներից հիմնականում շաքարն ու ալյուրը Գյումրիից տեղափոխվել է այլ մարզեր, շինանյութ՝ ևս։
Բեռնափոխադրումների անվտանգ իրականացումը կախված է նաև շարժակազմերի տեխնիկական հնարավորություններից։ Գյումրիի լոկոմոտիվային դեպոյում, բացի վնասված շարժակազմերի ընթացիկ վերանորոգումներից, կատարվում են նաև կապիտալ նորոգումներ։ Նախորդ տարի 2 էլեկտրաքարշ ՌԴ-ում հիմնանորոգվելուց հետո վերադարձվել է Գյումրիին, բայց այսուհետև էլեկտրաքարշերում առաջ եկած բոլոր խնդիրները կկարգավորվեն տեղում՝ լոկոմոտիվային դեպոյի տեխնիկասարքավորումային բազան նորացնելուց հետո։
«Քարշային շարժիչներ են ուղարկվել վերանորոգման, անվազույգեր, օժանդակ մեքենաներ, և սա վերաբերվում է ոչ միայն էլեկտրաքարշներին, քանի որ Երևանի դեպոն էլ համարվում է Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի մասնաճյուղը, մենք կարող ենք նաև ջերմաքարշների վերանորոգում անել»,- նշում է Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի պետ Համբարձում Կուրղինյանը։
Նախորդ տարվա ընթացքում շարժակազմի թարմացմանը զուգահեռ տարվել են նաև գծային հատվածների վերանորոգումներ, արդյունքում՝ երկաթուղային հանգույցում վթարներն են պակասել, բայց չի նվազել հետիոտների և տրանսպորտային միջոցների վրաերթերի թիվը։
«Մենք էսօր ունենք արագության բարձրացում, մեր քաղաքացիները կարծես բացարձակ անտեսում են երկաթուղու շարժը, դրա համար գծանցքներում ունենք վթարներ մեքենաների հետ, բացի դրանից՝ հետիոտների վրաերթերն են շատացել, գիտեք՝ նախորդ տարի 2 դեպք միայն Գյումրիում ունեցանք»,- նշում է ՀԿԵ «Գյումրի» գծային կայարանների միավորման տնօրեն Վահան Գասպարյան։
Գյումրիում երկաթգծային հատվածները սովորաբար բնակիչներին ծառայում են որպես թաղամասերն իրար կապող կարճ ճանապարհ, որից օգտվում են՝ առանց հետևելու անվտանգության կանոններին։ Իսկ ուղևորափոխադրումների ծավալը 2021-ին, նախորդ տարիների համեմատ, նվազել է, չնայած այն բանին, որ զբոսաշրջային ակտիվ սեզոնին շատերն են նախընտրում Գյումրի գալ գնացքով։ Ուղևորահոսքի պակասն էլ կապում են համավարակի պատճառով հաճախակի սահմանվող հակահամաճարակային միջոցառումներով։ Իսկ 2020-ին, համավարակով պայմանավորված, երթուղին ընդհանրապես չի գործել։ 2 նոր ուղևորատար էլեկտրագնացքներին այս տարի կավելանա ևս մեկը և կրկին կսպասարկի Գյումրի-Երևան-Գյումրի երթուղին։
23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում00:00 24.11.2024
Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...
23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համարԿորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...
23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANAԻսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...
23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարներըSolar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...
23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթՆոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...
23:20 23.11.2024
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևըՄիացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...