12-րդ դասարանցիների համար դպրոցներում մեկնարկել են պետական ավարտական քննությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

12-րդ դասարանցիների համար դպրոցներում մեկնարկել են պետական ավարտական քննությունները

19:45 11.01.2022

Միջնակարգ, ավագ դպրոցներում և վարժարաններում մեկնարկել են 2021-22 ուստարվա պետական ավարտական քննությունները։ 12-րդ դասարանցիները  քննություններ կհանձնեն այն առարկաներից, որոնք չեն ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում:

Այսօր  աշակերտները քննություն են հանձնել «Հայոց լեզու և գրականություն» առարկայից, իսկ հունվարի 12-ին՝ «Հայոց պատմություն», հունվարի 14-ին ՝ «Մաթեմատիկա» առարկաներից են նշանակված քննությունները։ Քննական կենտրոններ  հանդիսանում  են  իրենց կրթօջախները։

Մինչ քննասենյակ մուտքը աշակերտներից պահանջվում է  նախ գրանցվել հաշվիչ հանձնաժողովում, հետո հանձնում են պայուսակներն ու բջջայինները, նոր միայն  պատահականության սկզբունքով ընտրում են իրենց քննասեղանի համարը։

«Հայոց լեզու և գրականություն» առարկայի քննության համար նախապես դպրոցից ներկայացված հայտով գնահատման և թեստավորման կենտրոնից ստացվել էին թեստային առաջադրանքները, որոնք փակ ծրարով էին ու բացվեցին  քննության մեկնարկից  առաջ։

 

45 հարցից կազմված թեստային առաջադրանքները կատարելու համար աշակերտներին հատկացվում է երկու ժամ։ Իսկ քննասենյակում գտնվող  ուսուցիչները առարկայի  մասնագետներ չեն, ընդամենը հետևում են քննության ընթացքին։

Դպրոցների քննական կենտրոններում այդ ընթացքում նաև շրջայցեր ունեցան Գնահատման և թեստավորման կենտրոնի մասնագետները։ Կարճ ներկայությունը քննասենյակներում միայն մոնիթորինգի նպատակով էր։ Այս քննության  գնահատականները ներառվում են ավարտական ատեստատներում։

«12-րդ դասարանի  աշակերտների 90 տոկոսն արդեն առարկաների մասով գնահատված են, քանի որ առաջին կիսամյակն ավարտված ու գնահատականները, որոնք համարվում են  տարեկան գնահատականներ, արդեն փոխանցված են ատեստատներ։ Իսկ քննական երեք առարկաների գնահատականներն  ատեստատներ կփոխանցվեն քննությունների ավարտից հետո միայն»,- նշել է Գյումրիի թիվ 3 ավագ դպրոցի տնօրեն  Կարեն Դարբինյանը։

12-րդ դասարանցիներն  իրենց նախընտրությամբ քննություն են հանձնում այն առարկաներից, որոնք չեն ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում: Ըստ այդմ՝  շրջանավարտներն ավելի շատ ժամանակ կհատկացնեն բուհ ընդունվելու համար իրենց պետք եկած առարկաները խորացված անցնելուն։

«Աշակերտների ընտրած առարկաներով ձևավորել ենք երեք խմբեր, կազմել դասացուցակները, և իրենք արդեն դպրոց կգան մենակ ընտրովի առարկաները ուսումնասիրելու համար, դրան  գումարած նաև նախնական զինվորական պատրաստություն առարկան»,- ասել է Կարեն Դարբինյանը։

Նախատեսված 120 րոպեն քննությանը մասնակցած աշակերտները քիչ չեն համարում թեստային առաջադրանքների համար, որոնք լրացնել կամ ճիշտ պատասխանում կողմնորոշվելու հարցում աշակերտներին օգնում են նաև թեստերի նախաբանում եղած սևագիր տարբերակները։

Քննության  արդյունքները հայտնի կդառնան վաղը։ Անհամաձայնությունների և բողոքարկումների համար աշակերտներն ունեն մեկ օր։ Իսկ թեստերի գնահատումը կկատարվի նախապես մշակված բալային հատուկ սանդղակով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

23:40 23.11.2024

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

Իսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

23:30 23.11.2024

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

Solar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

23:25 23.11.2024

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

23:20 23.11.2024

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...

BACK_TO_TOP