19:33 07.12.2021
33 տարում Գյումրիում ավելի շատ բնակարան է կառուցվել, քան ավերվել է։ Կորցրած բնակֆոնդի վերականգնումով, սակայն, վերջակետ չի դրվել անօթևանության խնդրի լուծմանը։ 33 տարում չստացվեց ձերբազատվել տնակներից, տնակային կենցաղից, տնակային հոգեբանությունից։
Այժմ եղած մոտ 2800 տնակների բնակիչների կարգավիճակն ավելի մտահոգիչ է։ Ընտանիքներ են, որոնք տարիների ընթացքում մեծացել են, դարձել բազմանդամ, մի մասը գնացել է, մյուսը՝ մնացել տնակում՝ առանց անօթևանի կարգավիճակի, բայց փաստացի անօթևան։
33 տարի տնակներում ապրող ընտանիքների համար ձմեռները նույն կենցաղով են անցնում։ 63-ամյա Գեղամ Իսրայելյանը կյանքի կեսն անցկացրել է թիթեղյա տնակում: Երիտասարդության տարիներն անցել են Կոշտոյան թաղամասում, մինչ երկրաշարժը ապրում էին երեք սենյականոց հարմարավետ բնակարանում։ 88-ի աղետը փոխեց ամեն ինչ իր կյանքում։ Կնոջ մահից հետո միայնակ ապրող տղամարդու համար օրը սկսվում է վառելափայտ հայթայթելով՝ քայքայված տնակը մի կերպ տաքացնելով։
«Արդեն երկար տարիներ է՝ ըստեղ կապրինք, փայտով է, էլ ուրիշ ձև չկա տաքացնելու։ Փետն էլ ըստեղից-ընտեղից ու ըդպես յոլա կերթանք»,- ասում է Գեղամ Իսրայելյանը։
«Ամենքը իրանով ինչղ կրնար, ըդպես էլ սարքեց՝ ո՛չ պրոյեկտ կար, ո՛չ բան, էկանք էստեղ ու սկսեցինք սարքել, ով ուրդեղ կրնար, մենք էլ ստեղ մեր դոմիկը սարքեցինք, արդեն 33 տարի է՝ ստեղ կապրինք»,- պատմում է տնակային թաղամասի բնակիչ Արմենակ Մալխասյանը։
Արմենակ Մալխասյանը մասնագիտությամբ շինարար է: Ամբողջ կյանքն աշխատել է Լենինականի տարբեր շինընկերություններում, բազմաթիվ շենքեր է կառուցել, բայց արդեն 33 տարի է՝ իր սեփական տունը չունի։ Վեց անձից բաղկացած ընտանիքը ապրում է ինքնաշեն փայտե տնակներում: Ավտոկայանի տարածքը «Լենշին»-ի հաշվեկշռում էր, հենց այստեղ տեղադրվեցին Լենինական հասած առաջին 270 տնակները, որոնց բնակիչները դարձան հենց շինարարների ընտանիքները։
«Իմ 18 տարեկանս ստեղ է լրացել՝ էս դոմիկի մեջ։ Երեխեքս ստեղ են ծնվել, թոռնիկս՝ նույնպես։ Արդեն չեմ պատկերացնե, որ մենք բնակարան կունենանք։ Կուզեի, որ գոնե իմ երեխեքս տան մեջ ապրեին»,- ասում է Աննա Մալխասյանը։
Քաղաքից դուրս քաղաք կառուցելու ծրագրի մեկնարկը եղավ 58՝ Անի թաղամասը։ Կառուցման գործում ներգրավված էին 38 շինկազմակերպություններ՝ ԽՍՀՄ հանրապետություններից: Սովետմիության երկրների շինարարներն աշխատեցին մինչև 1993 թվականը։ Եվ 2 տարում մեծ քաղաք կառուցելու նախագիծը անավարտ մնաց:
«Ռուսները երկու տարի էլ եթե մնային, էլ մենք բնակարանային խնդիր չէինք ունենա, մի հատ էլ 58 թաղամասի պես թաղամաս կկառուցեին, շատ արագ էին իրենք կառուցում։ Որ գնացին, մոտ 240 կռաններ էդպես կանգնած մնացին, մարդիկ իրենց տեխնիկան լրիվ թողեցին ստեղ, որից հետո դրանք թալանվեցին»,- պատմում է 2001-2006 թվականներին Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արտաշես Սարգսյանը։
Այնուհետև քաղաքում և ընդհանրապես աղետի գոտում քաղաքաշինական բոլոր ծրագրերը կանգ առան մինչև 2001 թվականը, որից հետո՝ 2001- 2006 թվականներին, Գյումրիում սկսվեց ծավալվել մեծ շինարարություն։ Միայն 5 տարում կառուցվեց 1508 նոր բնակարան, ամրացվեց՝ 3000-ը։
Հաջորդած տարիներին բնակարանաշինություն ծավալվեց նաև Մուշ թաղամասում, որը մինչ այդ համարվում էր անհեռանկարային։ Ի դեպ, այդ թաղամասն էլ մեկն էր եղածներից, որ անավարտ էր մնացել 90-ականներից։ Արդյունքում՝ քաղաքում կառուցվեց ավելի շատ բնակֆոնդ, քան ավերվել էր երկրաշարժի ժամանակ: Ավերվել էր 21 հազար 500 բնակարան, 33 տարում կառուցվել է 23 հազարը։
23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում00:00 24.11.2024
Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...
23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համարԿորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...
23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANAԻսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...
23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարներըSolar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...
23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթՆոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...
23:20 23.11.2024
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևըՄիացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...