Անհանգիստ իրավիճակ դատարանում. մեղադրողը հրապարակեց մեղադրական ճառը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

Անհանգիստ իրավիճակ դատարանում. մեղադրողը հրապարակեց մեղադրական ճառը

10:41 09.02.2018

 Ժիրայր Սեֆիլյանի և 6 ամբաստանյալների գործով դատաքննությունն ավարտվել է, պետական մեղադրող Հակոբ Ենոքայնը հրապարակել է մեղադրական ճառը:  Նա ապացուցված է համարել այն, որ  «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը  մեղավոր է ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով 200-300 հոգանոց խումբ   ու ենթախմբեր ստեղծելու , դրանց  միջոցով  Նուբարաշենի զորամասը  եւ Երեւանի հեռուստաաշտարակը գրավելու փորձի համար:  Ըստ  մեղադրանքի ժիրայր սեֆիլյանը  և Գևոևգ  սաֆարյանը  նախապարաստել  են զանգվածային անկարգություններ 2015 թվականին:   Ցեղասպանության 100 ամյակի տարելիցի օրը  Էրեբունի թարնագարամի մոտից  սկսվող հանրահավաքը  ըստ մեղադրքնի պետք է վերածվեր իշխանափոխության: 100 ամյակն առանց  ռեժիմի կարգախոսով Սեֆիլյանն ու մյուս ամբաստանյլաներն իրենց  խմբերով  այդ օրը պետք է   դուրս  գային փողոց և այլևս  տուն չգնային, մինչև երկորւմ իշխանափոխություն չկատարեին:

Ըստ մեղադրանքի  Սեֆիլյանի հետ համագործակցության առաջարկ է   արել  ամբաստանյալ Հովհաննես Պետորսյանը, նա համակարգել է   մի քանի խմբերի գործունեությունը: «Հիմնադիր խորհրդարան»-ի, Շուշիի առանձնակի գումարտակի, «Սարդարապատ» շարժման գրասենյակներում եւ ավտոմեքենայում հայտնաբերվել են ընդհանուր առմամբ 4 տասնյակ գործարանային եւ ինքնաշեն մահակներ, զենքեր, զինամթերք»,-ասված է մեղադրական ճառում, որը ըստ մեղադրողի,պաշտպանական կողմը փորձել է  ներկայացնել որպես  շինանյութ:  

 Մեղադրող Հակոբ Ենոքայնը նաև ասաց, որ  ամբաստանյալներ   Սասունիկ Կիրակոսյանը  և Հովհաննես  Պետրսոյանը սկսել են  համակարգել  գործողությունները,  ինքնաձիգեր  են տեղափոխել  և պահեստավորել, սկսել են   հավաքագրել իրենց  մտերիմներին՝ կազմակերպված խմբերի  և ենթախմբերի գործունեությոսւնն ապահովելու համար: Խմբերի և ենթախմբերի անդամները  նպատակ  են ունեցել գրոհ կազմակերպել 2015 թվականի դեկտեմբերի 1 ին: Թիրախները եղել են  հեռուստաաշտարակը և  Նուբարաշենի զորանոցը: Սեֆիլյանը հանձնարարել է  նրանց  չկազմել սխեմաներ, այլ տեսողական հիշողությամբ մտապահել  այդ օբյեկտների տարածքները: Եղած սխեմաներն էլ  կարգարդերլ է վերացնել:

  Խմբերի անդամներն ունեցել  են «Կարոտ» ծածկանունը: 

Աբաստանյալ  Հրայր Թոփչյանը  խոստովանական ցումունքներ է  տվել  8 անգամ, ընդ  որում Սեֆիլյանի և  Սաֆարյանի առերեսման ժամանակ:  Ամբաստանյալ Գալուստ Գրիգորյանը ևս 5 անգամ խոստովանական ցուցմունք է  տվել և ընդունել իր մեղքը:  Սեֆիլյանը  Սաֆարյանը  ցուցմուքներ չեն տվել ոչ նախաքննական մարմնում ոչ դատարանում: հովհաննես Պետրոսյանը  ցուցմունք է տվել, որ  հեռուստաաշտարակը  գրավելուց հետ,  ըստ նախնական պլանի, իրենց պետք է միանային մեծաթիվ խմբեր, որոնք  զինված էին:

Ապա Հակոբ Ենոքյանը նշեց, որ ամբաստանյալները ծրագրել  էին մարդաշատ վայրերում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված  միջոցառումների ժամանակ, զանգվածային անկարգություններ իրականացնել. «Սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ նրանց գործողությունները բացահայտվել եւ կանխվել են իրավապահների կողմից»:  Ծիծեռանակաբերդի խճուղում վթարի է ենթարկվել Հովհաննես Պետրոսյանի մարդատար մեքենան, որի թափքում հայտնաբերվել են  զենքեր: Դրանք  ամբաստանյալը մտադիր է  եղել վերադարձնել Սեֆիլյանին, քանի որ  հետ է  կանգնել նրանց  գործողություններին մասնակցելու իր մտադրությունից: 

 Պետական մեղադրողը միջնորդեց  4 տարի ազատազրկում  Ներսես  Պողոսյանի համար,  3 տարի ազատաազրկում՝ Գալուստ Գրիգորյանի համար,  2 տարի ազատազարկում՝ Հովհաննես  Պետրոսյանի համար,   4 տարի 6 ամիս ազատազրկում Գևորգ  Սաֆարյանի համար,  4 տարի ազատազրկում՝ Սասունիկ Կիրակոսյանի համար, 3 տարի ազատազրկում Հրայր Թոփչյանի և ՀՀ քրեական օրնեսգրքի  3 հոդվածներով  մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանի համար՝ 11 տարվա  ազատազրկում: 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետը պարզաբանել է, թե ինչու է մի խումբ պաշտոնյաների խնդրել  թողնել պաշտոնները

11:16 23.11.2024

Վարչապետը պարզաբանել է, թե ինչու է մի խումբ պաշտոնյաների խնդրել թողնել պաշտոնները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ բոլոր այն պաշտոնյաները, որոնց ինքը խնդրել է թողնել պաշտոնները, իրենց ղեկավարման շրջանում փոխել են համակարգը։ «Որևէ մեկը չի կարող ասել, որ նրանց ղեկավարած համակարգերն իրենց նշանակման պահին եղել են նույնը և էական տարբերություն չեն կրել։ Սակայն գալիս է մի պահ, երբ համակարգը փոխող մարդը, ով այսպես թե այնպես պետք է […] ...

Անահիտ Ավանեսյանը Գյումրիում զրուցել  է բուժաշխատողների հետ, ծանոթացել ծառայությունների մատուցմանը

11:05 23.11.2024

Անահիտ Ավանեսյանը Գյումրիում զրուցել է բուժաշխատողների հետ, ծանոթացել ծառայությունների մատուցմանը

Գյումրի կատարած աշխատանքային այցի ընթացքում նախարար Անահիտ Ավանեսյանը այցելել է «Հանրապետական շտապօգնության ծառայության» Շիրակի մարզային կայան։ Տնօրեն Սահակ Հակոբյանը նախարարին է ներկայացրել նոր ներդրված կենտրոնացված ծառայության աշխատանքների ընթացքը, անցած ամիսներին իրականացված աշխատանքների արդյունքներն ու վերլուծությունը։ Անահիտ Ավանեսյանը կարևորվել է շտապ օգնության ծառայության արագ արձագանքումը, մարզի տարածքում շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչերի սպասարկումն առավել օպերատիվ […] ...

WP. Թրամփը ցանկանում է աշխատանքից հեռացնել դատախազական թիմին, որը մեղադրանքներ է առաջադրել իրեն

10:57 23.11.2024

WP. Թրամփը ցանկանում է աշխատանքից հեռացնել դատախազական թիմին, որը մեղադրանքներ է առաջադրել իրեն

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է աշխատանքից հեռացնել դատախազ Ջեք Սմիթի թիմի բոլոր անդամներին, որոնք ղեկավարել են հանրապետականի դեմ քրեական գործը։ Այս մասին հայտնում է The Washington Post (WP) թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց խոսքով, աշխատանքից կազատվեն տասնյակ իրավաբաններ։ Պարզ չէ, թե որքան շուտ Թրամփը կարող է հեռացնել նրանց: Հրատարակության զրուցակիցներից մեկի խոսքով՝ […] ...

Լևանդովսկին խոստովանել է, որ 12 տարի առաջ պատրաստ է եղել կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում

10:45 23.11.2024

Լևանդովսկին խոստովանել է, որ 12 տարի առաջ պատրաստ է եղել կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոստովանել է, որ 12 տարի առաջ պատրաստ է եղել կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում: «2012-ին համաձայն էի տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Հիշում եմ Ալեքս Ֆերգյուսոնի հետ զրույցը, նրան չէր կարելի մերժել, սակայն «Բորուսիան» մերժեց առաջարկը»,- ասել է 36-ամյա լեհ ֆուտբոլիստը: Հիշեցնենք որ Լևանդովսկին Դորտմունդը ներկայացնող ակումբում հանդես է եկել 2010-2014 թվականներին, […] ...

Աշխարհում առաջին անգամ թոքերի  կրկնակի փոխպատվաստում է  կատարվել ռոբոտի միջոցով

10:36 23.11.2024

Աշխարհում առաջին անգամ թոքերի կրկնակի փոխպատվաստում է կատարվել ռոբոտի միջոցով

Մանհեթենի NYU Langone Առողջապահական կենտրոնում կատարվել է աշխարհում առաջին լիովին ռոբոտացված եղանակով թոքերի փոխպատվաստում: Վիրահատության ենթարկված անձը Շերիլ Մեհրքարն է, բժիշկ, ով տառապում էր թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությամբ մեկ տասնամյակ շարունակ։ Հիվանդությունն ավելի էր սրացել Covid-ից հետո: Տեխնիկան հիմնված է նվազագույն ինվազիվ վիրահատությունների վրա և նպատակ ունի նվազեցնել հիվանդանոցում մնալու օրերը, ինչպես նաև արագացնել վերականգնման […] ...

Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լոս Անջելես

10:25 23.11.2024

Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լոս Անջելես

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ Լոս Անջելես քաղաք: Երկկողմ համագործակցության հարցերի քննարկման նպատակով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կհանդիպի Լոս Անջելեսի գործընկերոջ՝ քաղաքապետ Քերըն Բասսի հետ: Երևանի և Լոս Անջելեսի միջև կստորագրվի Փոխըմբռնման հուշագիր: Այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամները կծանոթանան նաև քաղաքային կառավարման կենտրոնների գործունեությանն ու թվային տեխնոլոգիաների կիրառմամբ «խելացի» լուծումներին, […] ...

BACK_TO_TOP