Մանվել Գրիգորյանը դեռևս կմնա կալանքի տակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+13.09 oC

Մանվել Գրիգորյանը դեռևս կմնա կալանքի տակ

15:08 20.08.2019

ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի քրեական գործով դատական նիստին այսօր ներկայացել էր ևս մի փորձագետ` սրտաբան-թերապևտ Հարություն Հեքիմյանը, որն աշխատում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Բժիշկն ասաց, որ 2004 թվականից ընդգրկված է միջգերատեսչական փորձագիտական հանձնաժողովի կազմում: Այս փորձաքննության շրջանակներում արդեն մեկ անգամ այցելել է ամբաստանյալին: Փորձագետն ասաց, որ նրա առողջական վիճակի մասին որևէ տվյալ չի կարող հայտնել:

Այս բժշկի դեմ պաշտպանական կողմից Արսեն Մկրտչյանը բացարկ հայտնեց, քանի որ, իր տեղեկություններով, բժիշկն այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չէ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի տնօրինության հետ, ինչը հիմք է տալիս կասկածել  թերապևտ -սրտաբան Հարություն Հեքիմյանի  կողմից տրվող  փորձագիտական եզրակացության օբյեկտիվությանը:

Բժիշկը պատասխանեց, թե իրեն հայտնի չեն նման մանրամասներ, այդ մասին առաջին անգամ է լսում: Դատարանը մերժեց այդ  բացարկի միջնորդությունը: Սրտաբան-թերապևտը կշարունակի աշխատել հանձնաժողովի կազմում:

Հիշեցնենք`այսօր դատարանը հանձնաժողովի աշխատանքներում ներգրավեց նաև Ֆրանսիայից եկած փորձագետ Նորբերտ Ավետյանին: Պաշտպանները կրկին միջնորդեցին փոխել ամբաստանյալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը, քանի որ, թեև վերջինս քաղաքային հիվանդանոցում է, սակայն նրան չի թույլատրվում դուրս գալ մաքուր օդ շնչելու և «բնական լույսի երես  տեսնել, ինչի արդյունքում նրա  առողջական վիճակը վատթարացել է»:

Միջնորդեցին փոխել խափանման միջոց կալանքը 25 միլիոն դրամ գրավով: Դատարանն ընդմիջում հայտարարեց, որպեսզի պետական մեղադրողը ծանոթանա միջնորդությանը, որից հետո դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտնեց, որ միջնորդությունը մերժվում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին

08:04 24.04.2024

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին։ Ապրիլի 23-ին՝ ժամը 23:59-ին, հնչել է Վ.Ա. Մոցարտի «Ռեքվիեմ» ստեղծագործությունը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի մասնակցությամբ: «Ռեքվիեմ»-ը ղեկավարել է հրավիրյալ անվանի դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը: ...

Ապրիլի 25-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

22:08 23.04.2024

Ապրիլի 25-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Անդրանիկի փ. 8, 73, 75, 77, 79 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 4-րդ զանգ.՝ Գյուլիքևխյան փ. 5, 7, 8, 9 շենքեր, Բակունցի փ. 2, 4, 8, 10, 12 շենքեր, […] ...

ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացվի Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ անհատական պատժամիջոցների մասին օրինագիծ

21:55 23.04.2024

ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացվի Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ անհատական պատժամիջոցների մասին օրինագիծ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մի խումբ անդամներ պատրաստվում եմ եկող շաբաթ քննարկման ներկայացնել օրինագիծ, որը պատժամիջոցներ է ենթադրում Ադրբեջանի որոշ պաշտոնյաների նկատմամբ:  Ինչի՞ համար են պատժամիջոցները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Օրենքի նախաձեռնողներն առաջարկում են պատժամիջոցներ կիրառել ավելի քան 40 ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Պատճառը, ինչպես օրենքի նախագծում է ասվում, իրենց կողմից մարդու […] ...

Ի՞նչ մտավախություններ է առաջացնում սահմանազատման գործընթացը. մանրամասնում է քարտեզագետ Ռուբեն Գալչյանը

21:47 23.04.2024

Ի՞նչ մտավախություններ է առաջացնում սահմանազատման գործընթացը. մանրամասնում է քարտեզագետ Ռուբեն Գալչյանը

Հասարակական բուռն արձագանքով է ուղեկցվում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների նախնական որոշումը: Ի՞նչ է նշանակում այդ որոշման քարտեզային նկարագրությունը: Այս և այլ հարցեր «Հեռանկարում» քննարկվել են քարտեզագետ Ռուբեն Գալչյանի հետ: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...

Առաջին սահմանային սյան տեղադրումից հետո Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են

16:21 23.04.2024

Առաջին սահմանային սյան տեղադրումից հետո Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են

2024 թվականի ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի […] ...

Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը. վարչապետ

16:16 23.04.2024

Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը. վարչապետ

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և լուսանկար հրապարակել: ...

BACK_TO_TOP