Հայաստանում այսօր հնարավո՞ր է գումարով վարորդական իրավունք ստանալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+14.09 oC

Հայաստանում այսօր հնարավո՞ր է գումարով վարորդական իրավունք ստանալ

14:18 03.05.2019

Հայաստանում հնարավո՞ր է գումարով վարորդական իրավունք ստանալ: Լրագրողներն այս հարցով դիմեցին Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանին՝ միաժամանակ հետաքրքրվելով. հնարավո՞ր է՝ նախկինում գումարով վարորդական իրավունք ստացած ու քննություն չհանձնած վարորդների ձեռքից վկայականները վերցվեն կամ գոնե նրանք վարել սովորեն:

Կարապետյանը հայտնեց, որ եթե նախկինում նման դեպքեր եղել են, համապատասխան ծառայությունները զբաղվել են դրանով, և համապատասխան մարդիկ պատասխանատվության են ենթարկվել, իսկ այդ մարդիկ էլ զրկվել են վարորդական իրավունքից:

«Վերջերս հայտարարություն տարածեցինք, որ ավելի է խստանալու վարորդական իրավունքի տրման կարգը, հարցաշարերն ավելի շատանալու են: Եթե հիմա 600 հարց է, 1000 հարցի է մոտենալու»,- ասաց նա:

Վարորդական իրավունք տալ, թե չտալ, հարցի պատասխանը որոշելու են տեսական և գործնական քննությունների արդյունքները: ՃՈ պետը նշեց, որ այսօր բացառված է գումարով վկայականի ձեռքբերումը: Իսկ թե ինչ կերպ են դա բացառելու, նա չմանրամասնեց:

«Դրանք մեր վերահսկելու ձևերն են, որ չեմ ուզում բացահայտել»,- ասաց Կարապետյանը:

ՃՈ պետին հիշեցրին՝ նախկինում «գոլդ» համարանիշով մեքենաները կարողանում էին անարգել երթևեկել, այժմ՝ ոչ, հետաքրքրվեցին՝ արդյո՞ք դա հեղափոխության հետ է կապված:

«Թե՛ նախկինում, թե՛ ներկայում ՃՈ համար միևնույնն են եղել մեքենաները, եթե խախտումներ են կատարել, վարչական պատասխանատվության են ենթարկվել»,- տեղեկացրեց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում Վիեննայում

23:00 24.04.2024

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում Վիեննայում

Ապրիլի 24-ին Վիեննայի Շիլլերի հրապարակում տեղադրված Ֆրանց Վերֆելի հուշարձանի մոտ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում։ Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական Պատվիրակ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանի կողմից մատուցվեց սրբադասված նահատակների ոգեկոչման կարգ։ Ելույթով հանդես եկավ Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը, ով շնորհակալություն հայտնեց Ավստրիայի ժողովրդին և իշխանություններին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու համար։ Նա […] ...

Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր

22:49 24.04.2024

Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր

Չիլիի Պատգամավորների պալատը հավանություն է տվել յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր հայտարարելու նախագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է DiarioArmenia-ն՝ նշելով, որ բանաձևը ներկայացրել է պատգամավոր Քրիստիան Արայան՝ Չիլի-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահը, ով մարտին հանդիպել է Հարավային Ամերիկայի Հայկական ազգային խորհրդի ներկայացուցիչներ՝ Հակոբ Տաբակյանի և Արամ Մուրատյանի հետ։ «Հենց […] ...

Ինչպե՞ս են Ստամբուլում նշել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը

22:37 24.04.2024

Ինչպե՞ս են Ստամբուլում նշել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը

Ստամբուլում արգելել են ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությունը:  Ինչո՞վ են պատճառաբանել արգելքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ ««Ապրիլի 24. հիշատակի պլատֆորմ» կոչվող հասարակական այդ միավորումը հայտ էր ներկայացրել իշխանություններին՝ խնդրելով ապրիլի 24-ին արտոնել միջոցառումը Ստամբուլում, և այս անգամ միջոցառումն առաջարկվում էր անցկացնել թատրոնի շենքի առջև: Այն Քադըքյոյ թաղամասում է, և ինչպես և սպասվում էր, […] ...

Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաուղերձը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին

22:13 24.04.2024

Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաուղերձը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին

Միացյալ Նահանգների կոնգրեսական Ադամ Շիֆը տեսաուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ, որում ընդգծել է, որ չնայած սարսափներին, որոնց բախվել ու շարունակում է բախվել հայ ժողովուրդը, դրանք չեն կոտրել հայ ժողովրդի տոկունության կամքը՝ հավելելով, որ հայ համայնքը հաղթահարել է ամենադաժան փորձությունները, սակայն մնում է ամուր և չխոնարհված: «Արմենպրես»-ը ներկայացնում է Ադամ Շիֆi հրապարակված տեսաուղերձն […] ...

Ցեղասպանության ճանաչման գործընթացը կշարունակվի, բայց ոչ նույն ինտենսիվությամբ. թուրքագետ

20:22 24.04.2024

Ցեղասպանության ճանաչման գործընթացը կշարունակվի, բայց ոչ նույն ինտենսիվությամբ. թուրքագետ

Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կշարունակվի, բայց ոչ նույն ինտենսիվությամբ. այս կարծիքին է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Ցեղասպանության ճանաչման գործընթացի, հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս փուլի մասին և այլ հարցերի «Հեռանկար»-ի տղավարում անդրադարձել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:   ...

Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել

19:55 24.04.2024

Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել

Չինաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատանն ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի երեկո է անցկացվել: «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ, հիշատակի միջոցառման սկզբում դեսպանության տարածքում տեղադրված խաչքարի մոտ տեղի է ունեցել խնկարկման արարողություն և մոմավառություն։ Այնուհետև ՀՀ դեսպան Վահե Գևորգյանը, դեսպանության աշխատակիցները, Չինաստանի հայ համայնքի ներկայացուցիչներն ու այդ երկրում կրթություն ստացող հայ ուսանողները մեկ րոպե լռությամբ հարգել […] ...

BACK_TO_TOP