Վրաստան մուտք գործող մեքենաների պարտադիր ԱՊՊԱ-ի հարցը կլուծվի մեկ դեպքում. Վահան Ավետիսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.41
  • 419.05
WEATHER
+31.09 oC

Վրաստան մուտք գործող մեքենաների պարտադիր ԱՊՊԱ-ի հարցը կլուծվի մեկ դեպքում. Վահան Ավետիսյան

15:30 30.03.2018

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանն այսօր՝ մարտի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Վրաստան մուտք գործող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության խնդրին: 

«Ներկայում կա «Գրին քարտ»  եվրոպական համակարգ, որին անդամակցում է 48 երկիր: Նպատակն է անդամ պետությունների միջև ապահովել տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժը, այլ կերպ ասած՝ տվյալ երկրները միմյանց միջև ճանաչում են ապահովագրական պայմանագրերը: Վրաստանի հետ չկա նման պայմանավորվածություն, որովհետև ԱՊՊԱ-ն այնտեղ ամբողջությամբ ներդրված չէ»,- ասաց բյուրոյի տնօրենը։ 

«Գրին քարտ» համակարգին անդամակցելու համար Հայաստանը դիմել է անցած տարեսկզբին, և դեռևս գործընթացը քննարկման փուլում է։ Կան խնդիրներ, տարաձայնություններ Արցախում հաշվառված մեքենաների գծով:

«Արցախի տրանսպորտային միջոցների ներգրավվածության խնդիրն է, քանի որ գրանցված մեքենաները միևնույն կոդով, հաշվառման համարներով են և վիզուալ հնարավոր չէ տարանջատել: Փորձում ենք հիմա խնդրին լուծում գտնել»,- ասաց Վահան Ավետիսյանը։ 

Նրա խոսքով՝ «Գրին քարտին» անդամակցելուց և Վրաստանում ԱՊՊԱ-ի ներդրումից հետո միայն հնարավոր կլինի Վրաստանի հետ ունենալ համատեղ պայմանագիր: 

«Արդյունքում կարող ենք Վրաստանի հետ ունենալ համապատասխան պայմանագրեր, որի արդյունքում ձեռք բերելով Հայաստանում «Գրին քարտի» պայմանագիր, կգործի նաև անդամ 48 երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում և Իրանում»,- եզրափակեց խոսքը Ավետիսյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստոլտենբերգը հույս է հայտնել, որ մինչև 2034 թվականը Ուկրաինան կմիանա ՆԱՏՕ-ին

13:02 05.07.2024

Ստոլտենբերգը հույս է հայտնել, որ մինչև 2034 թվականը Ուկրաինան կմիանա ՆԱՏՕ-ին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հույս է հայտնել, որ Ուկրաինան մինչև 2034 թվականը կդառնա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ։ «Ես իսկապես հուսով եմ, որ մինչ այդ Ուկրաինան կդառնա դաշնակից»,- ասել է նա DPA-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարող է դաշինքի կազմը փոխվել մինչև 2034 թվականը։ Ստոլտենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ են ներկայացնում […] ...

Զգուշացեք նրանից, թե ինչի կարող է բերել Ռուսաստանի հետ միավորումը. ԱՄՆ սենատորը դիմեց Ադրբեջանին

12:52 05.07.2024

Զգուշացեք նրանից, թե ինչի կարող է բերել Ռուսաստանի հետ միավորումը. ԱՄՆ սենատորը դիմեց Ադրբեջանին

ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերը Երևանից զգուշացում հղեց Ադրբեջանին, հորդորեց զգույշ լինել, որ Ռուսաստանը կրկին գերիշխող դիրք չզբաղեցնի նախկին Խորհրդային միության հանրապետությունում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ուիքերն այս ամսին ասաց Հայաստանի ազգային ժողովում իր գլխավորած երկկուսակցական պատվիրակության և հայ գործընկերների հանդիպումից հետո համատեղ ասուլիսում: «Մենք Ռումինիայում մասնակցում էինք ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովին: Եվ առաջին տեղը, որ ընտրեցինք համաժողովից հետո […] ...

Անհրաժեշտ են գործուն քայլեր անձնական տվյալների պաշտպանության ոլորտում երեխաների իրավունքների խախտման դեպքերը բացառելու ուղղությամբ․ ՄԻՊ

12:43 05.07.2024

Անհրաժեշտ են գործուն քայլեր անձնական տվյալների պաշտպանության ոլորտում երեխաների իրավունքների խախտման դեպքերը բացառելու ուղղությամբ․ ՄԻՊ

Վերջին շրջանում սոցիալական ցանցերում լայն տարածում են գտել երեխաների մասնակցությամբ տեսանյութեր, որոնք առիթ են դառնում երեխային թիրախավորելու և բուլինգի ենթարկելու համար: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։ «Հարկ է նկատի ունենալ, որ նման տեսանյութերը հանդիսանում են երեխաների անձնական տվյալների հանրայնացում, ինչի հետևանքով երեխաները թիրախավորվում ու առավել խոցելի են դառնում: Մարդու իրավունքների պաշտպանը վերը նշված […] ...

Ալեն Սիմոնյանը ԱՄՆ կոնգրեսականներին է ներկայացրել հայ–ադրբեջանական հարաբերություններում տիրող իրավիճակը

12:28 05.07.2024

Ալեն Սիմոնյանը ԱՄՆ կոնգրեսականներին է ներկայացրել հայ–ադրբեջանական հարաբերություններում տիրող իրավիճակը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Երևանում ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանն է ներկայացրել հայ–ադրբեջանական հարաբերություններում տիրող իրավիճակը, նաև հայ–թուրքական հարաբերությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանն այս մասին ասաց ամերիկյան պատվիրակության հետ հանդիպումից հետո ԱԺ–ում կազմակերպված համատեղ ասուլիսում: Նա հանդիպումը շատ արդյունավետ որակեց: Կողմերը քննարկել են հայ–ամերիկյան համագործակցության տարբեր ոլորտներ: «Ես ներկայացրեցի տարածաշրջանում տիրող իրավիճակը, հայ–ադրբեջանական […] ...

Իրանում սկսվել է նախագահական ընտրությունների քվեարկության երկրորդ փուլը

12:06 05.07.2024

Իրանում սկսվել է նախագահական ընտրությունների քվեարկության երկրորդ փուլը

Իրանում տեղի ժամանակով ժամը 08:00-ին բացվել են նախագահական ընտրությունների քվեարկության երկրորդ փուլի համար ընտրատեղամասերը։ Ուղիղ հեռարձակումն իրականացրել է IRIB հեռուստաալիքը։ Կադրերը ցույց են տվել, որ ընտրատեղամասերի բացումից առաջ իրանցիների հերթեր են գոյացել։ Քվեարկության ընթացակարգի մեկնարկը հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին։ Ավանդույթի համաձայն՝ Խամենեին առաջինն է մասնակցել քվեարկությանը, դրանով օրինակ ծառայելով Իրանի քաղաքացիներին։ ...

BACK_TO_TOP